Ա-դո (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես Գրիգորի). ծնվել է 1867-ին Նոր Բայազետ (այժմ` Կամո), մահացել է 1954-ին, Երևան: Պատմաբան, տնտեսագետ: ՀՅԴ կուսակցության անդամ (1895-1903 թթ.): Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1891 թ.), սովորել է Խարկովի համալսարանի իրավաբանական և Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետներում: Ա-դոյի ուսումնասիրությունները վերաբերվում են հայ ժողովրդի սոցիալ-տնեսական կյանքի և ազատագրական շարժումների պատմությանը: «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում» (1907 թ.) աշխատության մեջ բացահայտել է ցարական ինքնակալության ազգամիջյան ընդհարումների հակաժողովրդական քաղաքականության էությունը: Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, վարչական կառուցվածքին, բնակչության և բնակավայրերի վիճակագրությանն են նվիրված «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլյեթները» (1912 թ.), «Մեծ դեպքերը Վասպուրականում. 1914-1915 թթ.»,  (1917 թ. նկարագրված է Վանի 1915-ի ինքնապաշտպանությունը, բնակիչների Արևելյան Հայաստան գաղթի պատմությունը) աշխատությունները: Ա-Դո հեղինակ է նաև գրականագիտական ուսումնասիրությունների:

 

Գրականության ցանկ
«Հայկական հարց», Երևան,1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am