Աբբոթ Լիման (Lyman Abbott) (1835-1922 թթ.) Ամերիկյան կրոնական գործիչ և լրագրող: 1853-69 թթ. ամերիկյան մի շարք եկեղեցիներում ծառայել է որպես բողոքական քահանա: Խմբագրել է ամերիկյան տարբեր պարբերականներ, 1887-ից` «Աութլուք» («The Outlook») ամսագիրը (Նյու Յորք), որը 1894-96 թթ. բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայկական հարցին: Այդ տարիներին իր քարոզներում Աբբոթը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերին ու կոտորածներին: Նա գտնում էր, որ 1894-96 թթ. հայերի կոտորածները մոլեռանդ ամբոխի հատուկենտ քայլեր չեն, այլ սուլթանական կառավարության կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» , Երևան,1996 թ.
Շատ են դիտել
ՔարտեզներՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (7.IV-6.V.1915Թ.)
Դիտումներ - 302
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am