Աբրո (Սահակյան Մկրտիչ). ծնվել է 1861-ին Շապին Գարահիսարում, մահացել է 1896-ին ու թաղված Գելիեգուզանում: Ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՅԴ կուսակցության անդամ: Ապրել է Կիրասոնում (Սև ծովի ափին), զբաղվել է առևտրով: 1892-ին անցել է Կովկաս: Հաստատվելով Բաքվում` աշխատել է նավթագործարանում, հիմնել բանվորական խմբեր, որոնց դրամական միջոցներով օգնել է Արևմտյան Հայաստան մեկնող մտավորական գործիչներին ու կամավորներին: 1895-ին փոքր խմբով անցել է ռուս-թուրքական սահմանը և հասել Տարոն, հիմնել տեղի դաշնակցական կազմակերպությունը: Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Տարոն-Սասունում: Գործունեության հիմնական նպատակը ժողովրդին զինել ու ինքնապաշտպանության նախապատրաստելն էր: Մեզրեուր սարից իջնելիս մնացել է ձյան տակ ու խեղդվել:
Վարանդեան Մ., Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիին, ԵՊՀ հրատ., Երևան, 1992թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am