ԱՐԱԲՈ (Առաքել, Մխիթարյան Ստեփանոս) [1863, գ. Կուռթեր (Բռնաշենի շրջանում) - 1893, Գյալիսորի ձոր], ազգային-ագատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ական թթ.): Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում: Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում: Կազմակերպել է զինված խումբ ինքնապաշտպանության նպատակով, պայքարել բռնության դեմ: 1892-ին թուրքական իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը: 1889-ից սկսած քանիցս այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում, մասնակցել է ՀՀԴ կուսակցության առաջին ընդհանուր ժողովին: Կովկասից վերադառնալիս, Խնուսից Մուշ տանող ճանապարհին՝ Գյալիսորի ձորում, ընդհարվել է քրդերի հետ և զոհվել:
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
Շատ են դիտել
ՔարտեզներՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (7.IV-6.V.1915Թ.)
Դիտումներ - 302
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am