ԱՐԴԱՀԱՆ, ԱՐՏԱՀԱՆ. քաղաք և գավառ (1878-ից՝օկրուգ) Ախալցխայի էյալեթում, Կուր գետի վերին հոսանքի շրջանում: Կենտրոնը՝ Արդահան քաղաք: Արդահանը տարածքով հիմնականում համապատասխանում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Արտահան գավառին: 1555-ին ընկել է թուրքական տիրապետության տակ, իբրև ինքնուրույն սանջակ (գավառ) մտցվել Չըլդըրի (Ախալցխայի) վիլայեթի մեջ: 1928 օգոստոսին,նախքան ռուսական զորքերի Արգայլ մտնելը, քաղաքի 400 տուն բնակիչների հիմանական մասը եղել են հայեր: Ախալցխայի վիլայեթի մի մասը Ռուսաստանին միանալուց հետո Արգայլը մտցվել է Էրզրումի վիլայեթի մեջ:1877-ի մայիսին ռուսական զորքը վերագրավել է Արգայլը և Կարսի մարզի կազմում միացրել Ռուսաստանին: 1897-ի մարդահամարի տվյալներով, Արգայլ քաղաքում ապրում էր 1315 հայ: 1904-ին, որպես Կարսի մարզի չորս օկրուգներից մեկը,Արգայլը բաժանվում էր 4 տեղամասի` Արդահան, Գյոլ, Չըլդըր և փոցխով` 77 գյուղական համայնքներով: Մինչև 1913-ը գյուղական համայնքների թիվը հասել էր 92-ի (36`հայաբնակ)` ի հաշիվ արևմտյան Հայաստանից գաղթաց հայ, մասամբ` հույն ու եզդի` գաղթականների և Ռուսաստանից վերաբնակեցված ռուս աղանդավորների: Ամբողջ օկրուգում 1910-ին ապրում էր մոտ 27 հազար քրիստոնյա և 33 հազար մահմեդականացված հայ: Քաղաքում 1914-ին կար 4113 հայ: 1914-ի դեկտեմբերի 25-ին թուրքերը գրավել են Արգայլը և կազմակերպել հայ և վրացի բնակչության սոսկալի կոտորածներ: Մերիյամ, Սազարա, Խելավան, Սեդրակ, Ուր,Պանգիս,Օլչակի,Կերմակ,Դադագյուլ,Ռևազ,Շեղեվան,Չիկովա,Կևդեդաման,Ալարա գյուղերի բնակչության կեսից ավելի սրի է քաշվել: Ախալքալաքի քաղաք գավառ գաղթած արդահանցիներից մի մասն էլ ցրտահարվել է ճանապարհին: 1915-ի հունվարի 3-ին ռուսական զորքերը վերագրավել են Արգայլը,որից հետո գաղթականների մի մասը վերադարձել է գավառ: 1912-ի մարտի 6-ին թուրքական ուժերը կարողացել են կոտորել փոքրաթիվ հայ կամավորների եռօրյա դիմադրությունը և տեղի մահմեդականների օգնությամբ գրավել Արգայլը:Մինչև մայիսի վերջը թուրքերը օկրուգում սպանել են ավելի քան 9 հազար հայ: Հազարավոր մարդիկ արտագաղթել են Ախալքալաք,որի թուրքերի գրավումից հետո`Ծալկա և Բակուրիան (շատերը մահացել են սովից ու համաճարակից): 1918-ի Բաթումի պայմանագրով Արգայլի գավառը տրվել է Թուրքիային: Մուդրոսի զինադադարից (1918-ի հոկտեմբերի 30) հետո Արգայլի օկրուգ են մտցվել անգլիական զորքերը,իսկ 1919-ի մայիսիսց գավառն ընդգրկվել է հայաստանի Հանրապետության կազմի մեջ: 1919-20-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով բազմաթիվ արդահանցիներ վերադաձել են իրենց շեները: 1920-ի նոյեմբերին քեմալականները ներխուժել են գավառի գյուղերը `նոր բռնություններ գործադրելով քրիստոնյա բնակչության նկատմամբ: 1921-ի մարտի 16-ին Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Արգյալի օկրուգը Կարսի մարզի հետ Թուրքիային հանձնելուց հետո գրեթե ամբողջ հայ և վրացի բնակչությունն արտագաղթել է Անդրկովկաս: Այժմ Արգյալի օկրուգի տարածքը մտնում է Թուրքիայի Կարսի իլի մեջ և բնակցեված է գերազանցապես թուրքերով ու քրդերով:
Սարգսյան Ե.Ղ., «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում»,Ե. 1964:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am