ԵԿԱՐՅԱՆ Արմենակ Գրիգորի (1870, Վան-1925, Կահիրե), ազգային-ազատագրական շարժման գործիչ: 1888-ին մտել է Արմենական կազմակերպության մեջ: 1896-ի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Եկարյանին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթայթելու, սակայն այնտեղ ձերբակալվել է: Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մ. Ավետիսյանի փոխարեն: Այնուհետև, խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից, ընտանիքով տեղափոխվել է Ուրմիա: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Վան: 1915-ի ապրիլին Վանի ինքնապաշտպանության (տե՛ս Վանի հերոսամարտ 1915) ղեկավարներից էր, այնուհետև եղել է քաղաքի հայկական ոստիկանության պետ: Գրել է հուշեր Վանի ինքնապաշտպանության մասին:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am