ԱՂԹԱՄԱՐԻ ԿՌԻՎ 1904, զինված բախում. տեղի է ունեցել օգոստսին հայ ֆիդայիների (Անդրանիկի գլխավորությամբ) և թուրք կանոնավոր զորքերի միջև: Սասունի ապստամբությունից (1904) և Մշո դաշտում մղած մի շարք կռիվներից հետո ֆիդայիներն անցել են Վասպուրական, հասել Աղթամար կղզի: Կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀԴ կուսակցության Վասպուրականի պատասխանատու ներկայացուցիչներ Կոմսը և Իշխանը: Քննարկվել է հայդուկների կրկին Տարոն վերադառնալու նպատակահարմարությունը և որոշվել է մի խումբ Գևորգ Չավուշի ղեկավարությամբ վերադարձնել Տարոն: Թուրքերը հարձակում են ձեռնարկել և, ռումբեր արձակելով, երեք նավերով շարժվել դեպի կղզի: Անդրանիկի կարգադրությամբ լավագույն նշանառուները դիրքավորվել են կղզու վերին մասում, հրացանակիրները` ներքևի, և երբ թշնամին գրեթե 1000 քայլի վրա էր, նշանառուները ռմբակոծել են նրան: Թուրքերը նահանջել են խուճապահար: Կեսօրից հետո վերադարձել են նոր ուժերով, բայց հայդուկները, համատեղ կրակ բացելով, դարձյալ նրանց ստիպել են նահանջել: Հաջորդ օրը թուրք. զորքը հարձակվել է տարբեր ուղղություններով, թնդանոթներից արձակած ռումբերը, սակայն, կղզի չեն հասել: Ծանր կացության մեջ հայտնվելով (սպառվել էր զինզպաշարը)` ֆիդայիները գաղտնի հեռացել են կղզուց և մեծ դժվարություններով անցել Վան:
«Հայկական հարց», Երևան, 1996 թ:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am