Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Բաշ Ապարանի ճակատամարտ (1918թ.)

 Բաշ Ապարանի ճակատամարտ 1918, տեղի է ունեցել մայիսի 23-29-ին: Սար-դարապատի ճակատամարտի (1918) ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան՝ փորձելով Երևան արշավել հյուսիսից և դուրս գալ Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը՝ նրան կտրելով Երևանից: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:

Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել ինչպես հայ, այնպես էլ եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքական հրոսակները գլխովին ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտը Սարդարապատի ճակատամարտի և Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ կարևոր դեր է խաղացել դեպի Երևան և Արարատյան դաշտ թուրքական զորքերի արշավանքները կասեցնելու գործում:
Ապարանում կանգնեցված է Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հուշարձան:
Ե. Սարգսյան
 
Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am