ԲԱՅՈԻՐ (Bayur) Յուսուֆ Հիքմեթ (1891-1980), թուրք պատմաբան, քաղաքական գործիչ: Թուրքական պատմական ընկերության հիմնադիրներից: Գրել է «Թուրքական հեղափոխության պատմությունը» քառահատորյակը, ուր մանրամասն քննում է նաև Հայկական հարցը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը, հայ-թուրքական հարաբերությունները ընդհուպ մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23): Բայուրը առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ հայերի «դավաճանության» վերաբերյալ տեսակետի կողմնակիցներից է, արդարացնում է հայ բնակչության տեղահանությունը, չի ընդունում ցեղասպանության փաստը՝ այդ տարիների իրադարձությունները բնորոշելով իբրև «ազգամիջյան բախումներ, որոնք հանգեցրել են երկկողմանի զոհերի»:

Մ. Բոջոլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am