ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ (Behaeddin Sakir) (1922), թուրք քաղաքական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից: «Միություն և առաջադիմություն» կուսակցության II քարտուղար: Քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության Սալոնիկի բաժանմունքում: 1915թ-ի սկզբին մասնակցել է կուսակցության II այն խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին: Ընդգրկվել է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպություններից մեկը: Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել Արևմտյան Հայաստանում, պաշտոններից հեռացրել է այն նահանգապետներին և զինվորականներին, որոնք հրաժարվել են կատարել հայերին բնաջնջելու հրամաններն ու որոշումները: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո, ոչնչացրել է հայերի ծրագրված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելուվ կուսակցական արխիվը, փախել Թուրքիայից: 1922թ-ի ապրիլի 17-ին Բեհաէդդին Շաքիրին՝ Ջեմալ Ազմիրի հետ, սպանել են հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը:
Մ. Բոջոլյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան,Երևան, 1996թ.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am