ԲԺՇԿՅԱՆ Հայկ Դիմիտրիի, Գայ (1887, Թավրիզ-1938), ազգային-ազատագրական շարժման գործիչ, խորհրդային զորահրամանատար և ռազմական տեսաբան, պրոֆեսոր: Եղել է հնչակյան (1903-ից), կոմունիստական (1928-ից) կուսակցությունների անդամ: Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (հեռացվել է ուսանողական շարժումներին մասնակցելու համար): Ավարտել է հայկական ջոկատների հրամանատարների և սպաների Թիֆլիսի դպրոցը (1916): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1914-ի վերջին մտել է Հայկական կամավորական շարժման մեջ, եղել է հեծյալ վաշտի, ապա՝ 6-րդ կամավորական ջոկատի հրամանատար: Սասնակցել է Էրզրումի, Խլաթի, Մուշի ազատագրման մարտերին: 1916-ին, որոշ թղթակցություններումԿարին», «Դեպի Էրզրում», «Նամակներ Էրզրումից»), որ տպվել են Թիֆլիսում լույս տեսնող հնչակյան «Գաղափար» թերթում, Բժշկյանը նկարագրել է հայերի ցեղասպանության և տեղահանության ժամանակ Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերում թուրքերի կատարած բռնությունները, ավերածությունները և թալանը: 1916-ին Բժշկյանը նշանակվել է հայկական պահեստային մարտական ջոկատների պետ: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմների ժամանակ գլխավորել է խոշոր ռազմական միավորումներ: Բժշկյանը հեղինակ է ռազմագիտական հիմնարար աշխատանքների: 1937-ին անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել:

Կ. Խուդավերդյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am