ԲԱՔՍԹՈՆ (Buxton) Հարոլդ. անգլիական հասարակական և կրոնական գործիչ, քահանա: Բրիտանա-հայկական կոմիտեի անդամ, Լորդ Մեջորի հայ փախստականների ֆոնդի պատվավոր քարտուղար: 1913-ին, եղբոր` Ն. Բաքսթոնի հետ միսիոներական նպատակով եղել է Արևմտյան և Արևելյան Հայաստանում: 1914-ին լույս է տեսել նրանց «Ճանապարհորդություն և քաղաքականությունը Հայաստանում» գիրքը , որտեղ լուսաբանված են հայ ժողավրդի ազգային բնութագիրը ,նրա պատմությունը, մշակույթը, ավանդույթները, քննարկված են  Արևմտյան Հայաստանի աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) պայմանները, տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում:  Հայ ժողովրդին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով  1916-ին բժիշկների և բուժքույրերի խմբով նորից է այցելել Հայաստան:  1921-ին եղել է Խորհրդային Հայաստանում, որը համարել է հայերի ազգային օջախ, ուր անվտանգ հանգրվանել են ջարդերից, կոտորածներից ու տեղահանությունից փրկվածները: Հայաստանի կառավարության հետ քննարկել է Միջագետքի գաղթականների հարցը: Գրել է Հայակական հարցի վերաբերյալ մի շարք աշխատություններ:

 

Ա. Կիրակոսյան
 
Գրականության ցանկ
 
 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 
Side-Lights on the Armenian Question, “Contemporary Review”, 1913, v. 104: Travel and Politics in Armneia, L., 1914 (համահեղինակ).

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am