Դեյր Էզ Զոր (արաբ, դեյր-վանք, զոր-անտառ. աղավաղված՝ Դեյր էլ Զոր, Դեր Էզ Զոր, Դեր Զոր, Տեր Զոր), քաղաք Սիրիայում, Եփրատ գետի աջ ափին` Ռաքքա-Բաղդադ գետային և Թադմոր-Ֆաջամի խճուղային ճանապարհների խաչմերուկներում: Միջին դարերում եղել է Եփրատի և Տիգրիսի միջև անապատային տարածություններում առևտրային կենտրոն: Միջագետքում թուրքական տիրապետության ժամանակ մտել է Հալեպի նահանգի կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) տարիներին Դեյր էզ Զոր և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան ԱրևմտյանԴեյր Էզ Զոր. հոգեհանգիստ նահատակված հայ աքսորյալների հիշատակին Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր: 1915-ի հունիսին Հալեպում ստեղծվեց կառավարական մարմին՝ Հայերի տեղահանման գործերի կոմիտե, որի խնդիրն էր իրագործել անապատներում հայերի ոչնչացման ծրագիրը: Ամռանը և աշնանը Հալեպում, Բաբում, Մեսքենեում, Ռաս ուլ Այնում, Ռաքքայում, Հալեպի նահանգի մյուս բնակավայրերում և դրանց շրջակայքում կուտակվեցին հայ գաղթականների հոծ զանգվածներ՝ քշված Կ. Պոլսից և շրջանից, Ռոդոսթոյից, Նիկոմեդիայից, Պարտիզակից, Ադաբազարից, Անկարայից, Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից և այլ վայրերից: 1915-ի սեպտեմբերի 9-ին Հալեպի նահանգապետին հրաման տրվեց Դեյր էզ Զորից անապատները քշել բոլոր հայերին՝ տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երեխաներին: Հետագա 5-6 ամիսներին նման հրամանները կրկնվեցին՝ ամեն անգամ դառնալով հազարավոր հայերի մահվան պատճառ: Կարգադրված էր անապատ տարվող գաղթականներից բռնագրավել սննդամթերքը՝ ստեղծելով արհեստական սով: Մարդիկ ստիպված կերել են ինչ պատահել է: Թուրք պաշտոնյաները փորձել են հայերի դեմ տրամադրել արաբներին: Սակայն Հալեպից մինչև Դեյր էզ Զոր արաբներն օգնել են, պատսպարել հայերին, հատկապես երեխաներին՝ փրկելով անխուսափելի մահից:

Դեյր էզ Զորում և անապատներում 1915-16-ի ընթացքում զոհվեց շուրջ 200.000 հայ գաղթական: Փոքրաթիվ փրկվածները հետագայում ի լուր աշխարհի ծանուցեցին թուրքական վայրագությունների իրական չափերի ու կիրառման, ապրած ու տեսած սարսափների մասին:
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am