ԴՈՔՄԵՋՅԱՆ Ռիչարդ Հրայր, քաղաքագետ (ԱՄՆ): Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր: Ծնվել է Հալեպում, ուր հաճախել է հայկական դպրոց: Բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները ստացել է ԱՄՆ-ի համալսարաններում: Քաղաքական գիտություններ է դասավանդել ԱՄՆ-ի համալսարաններում: Ուսումնասիրում է Հայաստանի քաղաքական պատմությունը, հայերի ցեղասպանության, հայ քրիստոնեության պատմության հարցերը, որոնց նվիրել է մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Իսլամը և հեղափոխությունը, ֆունդամենտալիզմը արաբական աշխարհում» (անգլերեն, 1985) երկը: Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների, 1982-ին Թել Ավիվում հանդես է եկել «Ցեղասպանության բնորոշումը, հայերի և հրեաների օրինակների ուսումնասիրությունը» զեկուցումով: 1985-ից Դոքմեջյանը Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է:

Գ. Մախմուրյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am