ԳԼԱԴՍՏՈՆ (Gladstone) Ուիլյամ Յուարթ (1809-1898), անգլիական պետական գործիչ: 1832-ին ընտրվել է պառլամենտում տորիների կուսակցությունից, նախարար, պաշտոններ զբաղեցրել մի շարք պահպանողական կառավարություններում: Այնուհետև հեռացել է տորիներից և հարել լիբերալ կուսակցությանը, 1868-ից նրա պարագլուխը: 1868-74, 1880-85, 1886, 1892-94-ին պրիմեր մինիստր: Ընդդիմության մեջ գտնվելիս՝ Գլադստոնը Հայկական հարցը օգտագործել է որպես պահպանողականների դեմ քաղաքական պայքարի միջոց, իսկ իշխանության գլուխ անցնելով շարունակել է պահպանողականների նույն տարածամոլական քաղաքականությունը՝ քողարկվելով փոքր երկրներին ու ժոդովուրդներին համակրելու քողով: Եղել է Մեծ Բրիտանիայում հայանպաստ հանրային կարծիքի ստեղծման և Անգլո-հայկական ընկերակցության (1882) կազմակերպման նախաձեռնողներից, նրան է պատկանում «Շառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» թևավոր արտահայտությունը: Հանդես է եկել Հայկական հարցում Բ. Դիզրայելիի, ապա Ռ. Սոլսբերիի կառավարությունների պահպանողական քաղաքականության քննադատությամբ: 1892-94-ին կրկին պրեմիեր մինիստր դառնալով, սակայն, նա ոչ մի լուրջ քայլ չի արել սուլթանական կառավարության վրա ներազդելու համար, բայց արտահայտվել է Արևմտյան Հայաստանը Ռուսաստանի կողմից գրավելու օգտին: 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ Աբդուլ Համիդ ll-ին համարել է «մեծ մարդասպան» և հայտարարել, որ համաձայն 1878-ի Կիպրոսի կոնվենցիայի պայմանների, Մեծ Բրիտանիան պարտավոր է հանդես գալ Հայկական հարցում որևէ շահ չակնկալելով իր համար:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am