ԳՈԼՑ (Goltz) Հերման (ծ. 1945), գերմանացի գիտնական, աստվածաբան: Երկար տարիներ զբաղվում է Յո. Լեփսիուսի դիվանի փաստաթղթերի համակարգմամբ, մշակմամբ և տպագրության նախապատրաստմամբ: Արխիվը, որը բովանդակում է մի քանի հազար փաստաթղթեր, այդ թվում և Յո. Լեփսիուսի անձն, ու պաշտոն, գրագրությանը, ներկայումս ավանդադրված է Մարտին Լյութերի (Հալլե-Վիտենբերգ) համալսարանում: Արխիվային փաստաթղթերի շատ կրկնօրինակներ Գոլցը հանձնել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտին: Գոլցը համալսարանում ստեղծել է հայագիտական կաբինետ, հավաքել Հայաստանի պատմությանը, Հայկական հարցին վերաբերող մեծ գրադարան, կատարվում է գիտահետազոտական աշխատանք: 1986-ին Մարտին Լյութերի համալսարանում կազմակերպել է Յո. Լիփսիասի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով, որի նյութերը հրատարակվել են առանձին ժողովածուով (1987- ին): Գոլցի հրապարակումներից տպագրվել են նաև հայկական պարբերական մամուլում և գիտական հանդեսներում:

Հ. Կորխմազյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am