ԳՈՒՐՈ (Gouraud) Անրի Ժոզեֆ Էժեն (1867-1946), ֆրանսիական գեներալ, առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) մասնակից: 1919-23- ին՝ Մերձավոր Արևելքում ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար: Իրականացրել է իր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, անձնական կապ է ունեցել Մ. Քեմալի հետ: Գուրոյի հրամանով 1920-ի հունվարին ֆրանսիական զորքերը թողել են Մարաշը, ինչը հանգեցրել է քեմալականների կողմից 20 հզ. հայերի կոտորածին: Գուրոյի իսկ հրամանով 1920-ի սեպտեմբերին լուծարվել է Հայկական լեգեոնը, զինաթափվել հայ կամավորները, որոնք պատրաստվում էին օգնության հասնել թուրքերի կողմից պաշարված Հաճընին: Գուրոյին են պատկանում «Սևրի պայմանագիրը փոխել այնպես, որ ընդունելի լինի թուրքերի համար», քանի որ «թուրքերը երկար ժամանակ մեր բարեկամներն էին, իսկ այնուհետև մեր քաջ և հավատարիմ թշնամիները» («Le Temps»,10.12.1920) խոսքերը:

Վ. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am