ՀԱԿՈԲՅԱՆ Արամ, Պզտիկ Արամ [1883 թ., Մուշ-1921 թ., Ղամարլու (այժմ՝ Արտաշատ)], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Մասնակցել է Սասունի 1904 թ. ապստամբությանը, 1905 թ. Կովկասում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ պաշտպանել հայրենակիցներին, ապա անցել Պարսկաստան (Սալմաստ, Փայաջուկ, Խոյ) և դարձել Իրանական հեղափոխության (1905-11 թթ.) մարտիկ: Կազմակերպել է Արևմտյան Հայաստան (Վան, Տարոն) զենքի փոխադրման աշխատանքներ: 1912-1915 թթ. ապրել և գործել է Մուշում: Մասնակցել է 1915 թ. Սասունի ինքնապաշտպանությանը, 60-65 հոգուց բաղկացած խմբով ճեղքել պաշարման շղթան և անցել Կովկաս, Արևելյան Հայաստան: Աչքի է ընկել 1918 թ. մայիսյան հերոսամարտերում, մասնակցել 1920 թ. թուրք-հայկական պատերազմին, 1921 թ. Փետրվարյան ապստամբությանը: Զոհվել է 1921 թ. Ղամարլուում:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am