ՀԱՄԲԱՐՅԱՆ Ազատ Սարգսի, պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր: Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի պատմության նոր շրջանի խնդիրներին՝ ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում, ազատագրական շարժումները, հասարակական-քաղաքական մտքի զարգացումը: «Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1908-14 թթ.)» (1979 թ.) աշխատության մեջ հեղինակը լուսաբանել է արևմտահայերի ծանր կացությունը երիտթուրքերի՝ իշխանությունը նվաճելուց հետո, նշել, որ հայերի ազատագրական շարժումը օրինաչափ պատասխան էր թուրքական բռնությանն ու ճնշմանը: «Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ)» (1990 թ.) ուսումնասիրության մեջ քննել է հայ հաս. հոսանքների և քաղ. կուսակցությունների տեսակետ- ները արևմտահայության ազատագրության ուղիների վերաբերյալ՝ 1878 թվականից մինչև 1917 թ. ընկած ժամանակաշրջանում, ցույց տվել որոշակի պատմական իրադրություններում նրանց դիրքորոշումների փոփոխությունը, մասնավորապես՝ 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am