«ՀԱՄԻԴԻԵ», քրդերից կազմված անկանոն հեծելագնդեր Թուրքիայում: 1891 թ. կազմակերպել է սուլթան Աբդուլ Համիդ II-ը և կոչել իր անունով: Այդ զորամիավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել էին հայերի ազատագրական շարժումները ճնշելու, Արևմտյան Հայաստանում հայկական ջարդեր կազմակերպելու նպատակով: Հրամանատարներն ու զինվորները թուրքական կառավարությունից ստանում էին ռոճիկ, զենք, զինամթերք: «Համիդիե» գնդերը անմիջականորեն մասնակցել են Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած 1894-96 թթ. հայկական կոտորածներին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am