ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ (ՀՀԲ, անգլերեն անվանումը՝ Armenian Revolutionary Army, ARA), քաղաքական ընդհատակյա կազմակերպություն: ՀՀԲ իրեն ներկայացրել է իբրև հայկական մի նոր զինված կազմակերպություն, որն իր պայքարը կենտրոնացնում է միայն թուրքական պետության դեմ՝ ի նպաստ Հայ դատի, և այլ շահեր չի հետապնդում: Հակաթուրքական զինված գործողություններով հանդես է եկել 1983-85 թթ.:

ՀՀԲ գործողություններից են 1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնի թուրքական դեսպանատան (մասնակիցները՝ Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլյանը, Սիմոն Յահնյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քերզլլանը ինքնաողջակիզվեցին գործողության ընթացքում), 1985 թ. մարտի 12-ին՝ Օտտավայի թուրքական դեսպանատան գրավումը (գործողության մասնակիցները՝ Հովիկ Նուբարյանը, Գևորգ Մարաշլյանը և Րաֆֆի Թիթիզյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության):

ՀՀԲ գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ՀՀԴ մամուլում, ձերբակալված անդամների պաշտպանությունը ստանձնել են տեղական դաշնակցական կազմակերպությունները, բայց ՀՀԴ ժխտել է որևէ կազմակերպչական կապ ՀՀԲ հետ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am