«ՀԱՅԱՍՏԱՆ», երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ: Լույս է տեսել Լոնդոնում, 1888-92 թթ., հայերեն և ֆրանսերեն: Խմբագրապետն էր Մ. Սվազլյանը: Սկզբում հրատարակվել է որպես «Հայրենասիրաց ընկերություն հայոց»-ի օրգան, Կ. Հակոբյանի ղեկավարությամբ (որը տարաձայնությունների պատճառով 1889 թ. հեռացել է թերթից): 1891 թվականից կոչվել է «Բերան Անգլ և Հայկական ընկերության»: «Հայաստան»-ի նպատակն էր «թարգման կանգնիլ ընդ մեջ Հայաստանի և Եվրոպիո, ընդ մեջ դիվանագիտաց, հրապարագրաց և եվրոպական մամլոյն, առ ի լուսաբանութիւն ժողովրդական կարծյաց ի վերա տանջանաց... Հայոց թշվառ ազգին...» (1888 թ., նոյեմբերի 1), ինչպես նաև սովորեցնել հայ ժողովրդին պայքարի խաղաղ, բայց ազդու ձևերը, որոնցով կհասնեին Բեռլինի կոնգրեսի խոստացած բարենորոգումների իրականացմանըՀայկական վավերագեր» խորագրով հրատարակել է Բեռլինի կոնգրեսի նյութերը): «Հայկական խնդիրն ու հասարակական կարծիքը», «Մեր բարեկամները» բաժինները ներկայացրել են օտարազգի գործիչների հոդվածներն ու նամակները հայերի, Հայաստանի, Հայկական հարցի մասին: Տպագրվել են նաև հայրենասիրական բանաստեղծություններ, ազգագրակական նյութեր: Թերթն ունեցել է առավելապես եվրոպացիներից կազմված խնամակալ հանձնաժողով (Ջ. Բրայս, Ֆ. Սթիվենսոն և ուրիշներ):

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am