«ՀԱՅԱՍՏԱՆ», պաշտոնաթերթ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի: Լույս է տեսել 1980-87 թթ., հրատարակությունը վերսկսվել է 1991 թվականից: Հրատարակող կազմակերպության ընդհատակյա գործելակերպի հետևանքով տպագրության վայրը, խմբագիրների, հոդվածագիրների անունները չեն նշվում: Պարբերականությունն անորոշ է, մոտավորապես՝ ամենամսյա: Սկզբում «Հայաստան»-ում հայերենի կողքին լույս էին ընծայվում նաև անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, թուրքերեն և իսպաներեն հոդվածներ: 1983-87 թթ. հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն թողարկումները լույս են տեսել առանձին-առանձին: 1991 թվականից հրատարակվում է միայն հայերեն: Կարգախոսներն են «Կեցցե իրավազրկված ժողովուրդներու հեդափոխական միասնությունը», «Զինյալ պայքարը և քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի»: Հրապարակում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկություններ ու մեկնաբանություններ նրա զինված գործողությունների, նահատակ ու ձերբակալված անդամների մասին: Անդրադառնում է սփյուռքահայ հասարակական կյանքին, միջազգային, հատկապես՝ մերձավորարևելյան քաղաքական անցուդարձին:

Ա. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am