Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայաստանի բարեկամներ անգլիական ընկերություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» (“Friends of Armenia”), անգլիական ընկերություն: Հիմնվել է 1897-ին, Լոնդոնում`Օսմանյան կայսրության հայ բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով: Հիմնադիրը և նախագահն էր Ֆ. Կավենդիշը: Ընկերության գլխավոր կոմիտեի անդամներն էին ներկայացուցիչներ Բելֆաստից, Էդինբուրգից, Փեյսլիից և այլ քաղաքներից: 1900-ից հրատարակել է ընկերության “Friend of Armenia” («Հայաստանի բարեկամ») եռամսյա պաշտոնաթերթը: Պարբերականը «Հայաստանի բարեկամ»-ի գործունեությունը բնութագրել է որպես Հայաստանի «վերականգնման փորձ»: 1897-1908-ին ընկերությունը հանգանակել է 60 հազար ֆունտ ստեռլինգ, որը տրամադրվել է 1894-96-ի ջարդերի ժամանակ տուժած հայերին: 1909-ին «Հայաստանի բարեկամ» -ն Արևմտյան Հայաստան է ուղարկել ավելի քան 3 հազար ֆունտ ստեռլինգ, 1915-ին` 98 հազար: Ընկերությունը զգալի օգնություն է ցույց տվել արևմտահայ գաղթականներին 1920-ական թվականների սկզբին:


Ա. Կիրակոսյան
 
Գրականության ցանկ
 
 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Киракосян А.  Дж., "Великобританияи  Армянский вопрос (90-й гг. XIX  в.)", Е. 1990.
 
Nassibian  A, "Britain and the Armenian Question 1915-1923", L., 1984          
                                                       
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am