Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայաստանը միջազգային դիվանագիտությանև սովետական արտաքին քաղաքականությանփաստաթղթերում (1828-1923) փաստաթղթերի ժողովածում

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1828-1923)», փաստաթղթերի ժողովածու (պրոֆ. Ջ.Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ), հրատարակվել է 1972-ին, Երևանում (կազմ. Ջ. Կիրակոսյան, Ռ. Սահակյան): Ամփոփում է հայ ժողովրդի քաղաքական պատմության, Հայկական հարցի խնդիրներին վերաբերող պաշտոնական վավերագրեր (պայմանագրեր, համաձայնագրեր, զեկուցագրեր և այլ դիվանագիտական գրագրություններ), որոնք ընդգրկում են Թուրքմենչայի պայմանագրից (1828) մինչև Լոզանի կոնֆերանսն (1922-23) ընկած ժամանակաշրջանը: Ժողովածուն, ուր տեղ է գտել 356 փաստաթուղթ, բաղկացած է 3 մասից. 1. Հայաստանը միջազգային դիվանագիտության փաստաթղթերում (1828-1917), 2. Հայաստանը խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1917-1922), 3. Արևմտաեվրոպական դիվանագիտությունն ու Հայաստանը (1918-1923): Ժողովածուի փաստաթղթերը հիմնականում քաղված են մի շարք հայկական, ռուսական, անգլիական և ֆրանսիական հրատարակություններից: Ժողովածուն ունի առաջաբան, ծանոթագրություններ ու անվանական ցուցիչ:

 

Ա. Կիրակոսյան
 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am