Ջեմալ (Gemal) փաշա Ահմեդ (1872- 1922), թուրք պետական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ, հայերի ցեղասպանաթան գլխավոր հանցագործներից: 1914-ին նշանակվել է ծովային նախարար: Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմիև պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ: Աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին՝ Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատար: Գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը (տե՛ս Ուրֆայի հերոսամարտ 1915): Ջեմալը ճնշել է արաբների ազգային ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում: Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա: 1919-ին Կ. Պոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալին (տե՛ս Երիտթուրքերի դատավարություն 1919-20): Իր հուշերում փորձել է «արդարացնել» իր և գործընկերների հանցագործութունը, հայ-թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին:
Ե. Սարգսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am