ԿՈՏՈՅԱՆ Հակոբ Գևորգի, Կոտոյի Հաջի, Հաջի Հակոբ (1868 թ., Մուշ – 1915 թ., Մուշ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Մուշի Կեդրոնական վարժարանում: Գործել է Բուլանըխում, Խնուսում, Ալաշկերտում, Սասունում, Մշո դաշտում, ստեղծել մարտական խմբեր: 1891 թ. ձերբակալվել է, ուղարկվել Սինոպ, 1896 թ. ընդհանուր ներմամբ ազատվել է, անցել Երուսադեմ (ուր ձեռնադրվել է հաջի) և վերադարձել Մուշ: 1901 թ. նոյեմբերին հղացել է մի խումբ ֆիդայիներով Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշտպանության դիմելու գաղափարը (տե՛ս Առաքելոց վանքի կռիվ 1901 թ.), Մասնակցել է 1904 թ. Սասունի ապստամբությանը, որից հետո նահանջել է (Անդրանիկի խմբի հետ) Վան, այնտեղից անցել Կովկաս, մասնակցել 1905 թ. հայ-թաթարական ընդհարումներին: 1909-15 թթ. ապրել է Մուշում: 1915 թ. Մուշի գոյամարտի կազմակերպիչներից և ղեկավարներից: Զոհվել է դիրքերում: Կոտոյանը նախընտրել է պայքարի ընդհանուր ապստամբության ուղին:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am