ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Մարո Հովհաննեսի (1864 թ., Թիֆլիս – 1941 թ., Թիֆլիս), հասարակական, քաղաքական գործիչ: Ա. Նազարբեկի կինը: Ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան (1881 թ.), սովորել Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում (վերջին կուրսից հեռացվել է հեղափոխական շարժումներին մասնակցելու համար): Տեղափոխվել է (1886 թ.) Փարիզ, ապա Ժնև, սովորել տեղի համալսարանում: 1887 թ. մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը: 1896 թ.՝ կուսակցության պառակտումից հետո գլխավորել է (Ա. Նազարբեկի հետ) նրա ձախ՝ սոցիալիստական թև, մասնակցել հնչակյան «Գաղափար» և «Ապտակ» հանդեսների հրատարակմանը: 1904 թվականից հեղափոխական աշխատանք է կատարել Ռուսաստանում, 1910 թ. ձերբակալվել է, բանտարկվել Թիֆլիսում (Մետեխի բանտ), ապա աքսորվել Սիբիր: Աքսորից վերադարձել է 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո: Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո աշխատել է Թիֆլիսում, 1925 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը:

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am