Պանթյուրքիզմ, համաթյուրքականություն, ծայրահեղ ազգայնամոլ վարդապետություն, որի հիմքում ընկած է  թյուրքալեզու ժողովուրդներին թուրքերի գլխավորությամբ նրանց մեկ պետության մեջ միավորելու գաղափարը: Սկզբնավորվել է 19-րդ դարի վերջին` իբրև  թուրքական ձեւավորող բուրժուազիայի գաղափարախոսություն, դարձել երիտթուրքերի ձուլման  եւ նվաճողական քաղաքականության հիմնական գաղափարական զենք: Պանթյուրքիզմի առավել հայտնի  տեսաբաններն  էին Զիյա Գյոքալփը, Յուսուֆ Աքչուրան, Ահմեդ Աղաևը,Ֆուադ Քյոփրյուլուն եւ այլն…

Բալկանյան պատերազմները (1912-13) վերջնականապես խորտակեցին օսմանիզմի պատրանքները  եւ  թուրքական նացիոնալիզմը` թուրքիզմը (Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների և թուրքացնելու3000-ից ավել հայ փախստականներ ապաստան են փնտրում Բախչիեի (Կիլիկիա) բողոքական եկեղեցում գաղափարախոսությունը), փոխարինվեց պանթյուրքիզմով, որը դարձավ երիտթուրքերի ներքին եւ արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը, Օսմանյան կայսրության մահմեդական ժողովուրդների նկատմամբ թուրքական տիրապետությունն արդարացնելու միջոց  ու թյուրքալեզու եւ իսլամ դավանող ժողովուրդների տարածքները նվաճելու «հիմնավորում»: Պանթյուրքիզմի գաղափարների  լայն քարոզչության նպատակով երիտթուրքերը 1911-ին Կ.Պոլսում եւ գավառական կենտրոններում բացեցին ակումբներ` «թուրքակական օջախներ»: Երիտթուրքերը, Թուրքիայում  ոչ թուրք ժողովուրդների  առկայությունը համարելով Եվրոպայի մշտական միջամտության առիթ, գտնում էին, որ թուրքիզմի իրագործումից հետո միայն կստեղծվեն պայմաններ պանթյուրքիզմի նպատակներն իրականացնելու համար: Պանթյուրքիզմը օգտագործվել  է նաեւ Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու եւ նրա մահմեդական բնակչության տարածքները գրավելու համար: Անդրկովկասում եւ Միջին Ասիայում Պանթյուրքիզմի գաղափարներ էին քարոզում մի շարք տեղական բուրժուազիական կուսակցություններ եւ կազմակերպություններ` նպատակ ունենալով ժողովրդական  զանգվածների ուշադրությունը շեղել հեղափոխական շարժումից:
Երիտթուրքերը Ռուսաստանի մահմեդական ազգաբնակչության Օսմանյան կայսրությանը ենթարկելու Պանթյուրքիզմի գաղափարի իրագործման ճանապարհին խոչընդոտն էին համարում նաև Հայաստանը եւ հայ ժողովուրդը: Այս հանգամանքը եղավ հայերի ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը: Առաջին համաշխարհային պատերազմում (1914-18) պանթյուրքիզմի իրագործման ծրագրերը ձախողվեցին: Սակայն Հանրապետական Թուրքիայի ղեկավարման շրջանները վերստին որդեգրեցին պանթյուրքիզմի գաղափարները: Դա հատկապես պարզորոշ արտահայտվեց  երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) տարիներին, երբ հետապնդվում էր ԽՍՀՄ տարածքի մի մասը զավթելու նպատակ: Պանթյուրքիզմը այսօր էլ Թուրքիայի կառավարող վերնախավի քաղաքականության հիմնական միջոցներից է:
Ե.Սարգսյան
 
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:



 
 
 
 
 
 
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am