ԹԱՐԽԱՆՅԱՆ Կուռո (1896, Շուշի - 1944, Բուխարեստ), ազգային ազատագրական շարժման գործիչ: Ավարտել է Մոսկվայի Զինվորական վարժարանը: Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես ռուսական բանակի սպա կռվել է գերմանական ճակատում, ապա իր խնդրանքով փոխադրվել Կովկասյան ճակատ, մասնակցել (1917-18-ին) Բաղեշի, Խնուսի և Ալաշկերտի ճակատամարտերին: Հայաստանի Հանրապետության շրջանում եղել է Դրոյի օգնականներից, մասնակցել հայ-վրացական միջադեպին: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Կոտայքի շրջանի ուժերի հրամանատարն էր, իսկ Հայրենիքի փրկության կոմիտեի իշխանության օրոք նշանակվել է Հայկական բանակի ընդհանուր պետ: Ապստամբության պարտությունից հետո անցել է Եվրոպա, հաստատվել Բուխարեստում:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
Շատ են դիտել
ՔարտեզներՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (7.IV-6.V.1915Թ.)
Դիտումներ - 302
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am