ԹՈՅՆԲԻ (Toynbee) Առնոլդ Ջոզեֆ (1889-1975 թթ.), անգլիացի պատմաբան և սոցիոլոգ: 1919-55-ին՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, մասնակցել է Փարիզի հաշտության (1919-20 թթ. և 1946 թ.) և այլ կոնֆերանսների: Թոյնբին համաշխարհային համբավ է բերել «Պատմության հետազոտություն» երկը (հ. 1-12, 1934-61 թթ.): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Թոյնբին առանձին աշխատություններՀայկական սարսափները. մի ազգի բնաջնջումը», 1915 թ. ևն) և բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ է նվիրել արևմտահայերի 1915-16-ի ողբերգությանն ու երիտթուրքական կառավարության ազգայնամոլ քաղաքականությանը, հանդես եկել Հայաստանի ազգային անկախության պաշտպանությամբ, որը, ըստ նրա, արդարացված է առնվազն երեք հանգամանքով՝ Բեռլինի դաշնագրի վավերացումով, Հայաստանին բաժին ընկած դժբախտություններով և սեփական արժանապատվությունը պահպանելու հայ ժողովրդի ունակությամբ, որը նա ապացուցել է իր «զարմանահրաշ վերապրումով»: Մեկ այլ աշխատության մեջ Թոյնբին, մերկացնելով թուրքական կառավարության հայասպան գործելակերպը, դրա մեղքը բարդում է օսմանյան պետության վրա, որը ավելի քան որևէ մեկ այլ պետություն, «գլխովին պատասխանատու» է պատերազմի ընթացքում սեփական ենթակա ժողովուրդների դեմ «սարսափազդու ոճիր» գործած լինելու համարԹուրքերի արյունռուշտ բռնակալությունը», 1917, էջ 15-17): Գործուն մասնակցություն է ունեցել Ջ. Բրայսի կազմած «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը:

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am