ԾԱՂԻԿՅԱՆ Ստեփան [1886 թ., գ. Մոխըրկուտ (Խոտորջուրի գավառակում) - ՞] ժողովրդական վրիժառու: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Տրապիզոնում: Վաղ հասակից տարվել է ազգային խնդիրներով: 1914 թ.՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցել է Կովկաս, կռվել 1-ին կամավորական գնդում: Կազմակերպել է խոտորջուրցիներին տեղահանողների և կոտորողների մահապատիժը: Հայաստանի Հանրապետության շրջանում գործել է Սեպուհի հետ: 1922 թ. հուլիսի 21-ին Թիֆլիսում մասնակցել է (Ա. Գևորգյանի և Պ. Տեր-Պողոսյանի հետ) Ջեմալ փաշայի ահաբեկչությանը: Ծաղիկյանի հետագա տարիների կյանքը և գործունեությունը անհայտ է: Որոշ տվյալներով, ձերբակալվել է և մահացել ԽՍՀՄ-ում (աքսորում):
Ա. Ներսիսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
Շատ են դիտել
ՔարտեզներՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (7.IV-6.V.1915Թ.)
Դիտումներ - 302
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am