ԽԱԺԱԿ (Չագալյան) Գարեգին (1867 թ., Ալեքսանդրապոլ – 1915 թ., Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: 1894-ին գնացել է Ժնև, որտեղ ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետը: 1895-ին «Դրոշակի» խմբագրության կողմից ուղարկվել է Բալկաններ՝ քարոզչության: 1897-98-ին կազմակերպչական առաքելությամբ եղել է Իզմիրում և Եգիպտոսում: 1903-ին Կ. Պոլսից անցել է Կովկաս, Թիֆլիսում դասավանդել է Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Մշակ» թերթին: 1906-ից Ա. Ահարոնյանի և Ե. Թոփչյանի հետ խմբագրել է «Հառաջը»: 1911-12-ին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը, աշխատակցել «Ազատամարտին»: Խաժակը պնդել է, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին: Խաժակի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ս. Շահումյանը, Ս. Կասյանը և ուրիշներ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am