ԶԻՅԱ ԳՅՈՔԱԼՓ (Ziya Gokalp) (1876-1924), թուրք գործիչ, պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս: Ազգային արժեքները վեր է դասել կրոնականներից` գտնելով, որ մահմեդականությունը վաղուց սպառել է իրեն և արգելակում է թուրքական հասարակության առաջընթացը: Յուրաքանչյուր ազգ, ըստ Զիյա Գյոքալփի, պետք է զարգանա սեփական մշակույթի վրա հենվելով, հետևաբար թուրքական ազգայնականությունը պետք է հենվի թուրքական մշակույթի ավանդույթների վրա: Այդ քարոզն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոք առաջատար դեր ունեին կայսրության տնտեսության,Զիյա Գյոքալփ մշակույթային-լուսավորչական կյանքում: Զիյա Գյոքալփի գլխավորած նպատակը թուրք ազգի տնտեսության գերազանցության ապահովումն էր. գտնում էր, որ երկրի առաջադիմությունը կարելի է ապահովել թուրք գործարար մարդիկ նախապատրաստելով, արտասահմանում մեքենաներ, սարքավորումներ գնելով, երկրի տնտեսական կյանքից ոչ թուրք բուրժուազիային դուրս մղելով: Հետագայում դարձել է Թալեաթի տեղակալը և ձեռնամուխ եղել իր գաղափարների իրականացմանը: Զիյա Գյոքալփի գաղափարները (նրան է պատկանում «բոլոր թուրքերը` մի բանակ են» կարգախոսը) տեսական հիմք հանդիսացան երիտթուրքերի համար` իրագործելու հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց նաև հայ գործարար խավը, իսկ հայերի ունեցվածքը յուրացրին: 1919-ին աքսորվել է Մալթա:

                                                                                                                           
Մ.Բոջոլյան
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան. Երևան, 1996թ.:
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am