«ԶՈՒԼՈՒՄ» (թուրքերեն zulum-ճնշում, բռնություն, բռնատիրություն), օսմանյան Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (1878-1909) բռնապետական կառավարման անվանումը գրականության մեջ: Այդ շրջանի Թուրքիայում վերացվեցին սահմանադրական կարգի սաղմերը, հաստատվեց երկրի հասարակական-քաղաքական և մշակութային զարգացումն արգելակող բռնության ու ահաբեկչության ռազմաոստիկանական վարչակարգ: ՊետականՈստիկանությունն ուղեկցում է հայ բանտարկյալներին Մեծ Զափթիեի բանտ, Ստամբուլ ապարատում տիրում էր կաշառակերությունն ու գանձագողությունը: «Զուլում» արտահայտվեց նաև պանիսլամիզմի ուժեղացմամբ: Կազմակերպվեցին ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի, զանգվածային կոտորածներ (տե´ս Հայկական կոտորածներ 1894-96): «Զուլում»-ի քաղաքականությունն անցկացնելիս Աբդուլ Համիդը հենվում էր խոշոր ֆեոդալների և, մասնավորապես, ոչ թուրք ծագում ունեցող բեկերի ու նրանց շուրջը համախմբված աշիրեթների վրա: «Զուլում»-ի վարչակարգը ուժեղացրեց դժգոհությունը բնակչության ամենատարբեր խավերում, որից օգտվեցին երիտթուրքերը և հեղաշրջման միջոցով (տե´ս երիտթուրքական հեղաշրջում 1908) վերջ տվեցին համիդյան տիրակալությանը:



Գրականության ցանկ
 
 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 
Новичев А.Д.,Турция.''Краткая история'',М.,1965.

Петросян Ю.А.,Младотурецкое движение (вторая половина XIX-начало XX в.),М.,1971.
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am