Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հ. 3. Դաշնակցություն և Ս. Դ. Հնչակյան կուսակցությունների գործունեության հետ կապված մի քանի հարցերի՝ թուրքական մեկնաբանություն: Փաստարկներ և հակափաստարկներ
Նախ, կարևոր է Առաջին աշխարհամարտից առաջ՝ 1914թ. հուլիսի կեսին, տեղի ունեցած Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության ութերորդ ընդհանուր ժողովի հետ կապված որոշ հարցերի պարզաբանումը: Հայտնի է, որ ժողովր հաստատեց «Միութ¬յուն և առաջադիմություն» կուսակցությանն ընդդիմադիր լինելու իր դիրքորոշումր: Դրա արդյունքում րնդունված բանաձևում առկա էր հետևյալ ձևակերպումը, «ժ՜ողովը չի ժխտեյ գործակցութեան սկզբունք այն համապետական կարետր խնդիրներուն համար, որոնք համապատասխան են մեր կուսակցութեան ծրագրական պահանջներուն»:
Այս նախադասությունը բացակայում է «Հայկական կոմիտեներ...»-ում ներկայացված հայերեն փաստաթղթի ֆրանսերեն թարգմանության մեջ, ինչն ամենևին էլ պատահական չէ: Դրա փոխարեն թարգմանության մեջ ավելացվել է բնագրում գոյություն չունեցող մի նախադասություն («... և կխուսափեն որևէ առնչություն ունենաչ նրա հետ ուրիշ հանգա¬մանքներում»)՝: Չբավարարվելով դրանով՝ նախադասությանը համապատասխան հղումով տողատակում ավելացվել է բառացիորեն հետևյալը՝ «Cette decision a ete prise a I 'unanimite a la premiere reance (պետք է փներ seance - Գ. Վ.) du Congree» (հայերեն՝ «Այս որոշումը միաձայն ընդունվեց կոնգրեսի առաջին նիստին»), որն ակնհայտ կեղծիք է:
Դաշնակցությունր, չնայած իր ընդդիմադիր կեցվածքին, չէր գնում բացահայտ առ- ւՏակատման, ինչր թելադրված էր արևմտահայության անվտանգության հարցի գիտակց- մամբ: Այս ժողովի հետ կապված անցքերն ունեն բացառիկ նշանակություն Հայոց ցե¬ղասպանության ժխտման հենքերից մեկի՝ «հայերի դավաճանության» թեզի ձևավորման աոումով: Անշուշտ, «Հայկական կոմիտեներ...»-ի մեջ տեղ չեն գտել իրենց՝ թուրքերի կող¬մից ժողովի և ժողովականների վրա ճնշում գործադրելու մասին հիշատակումներ, մինչդեռ դեպքերի անաչառ հետազոտությունր ենթադրում է նաև դրանց դիտարկումր:
1914թ. հուլիսի վերջին Դաշնակցության Ընդհանուր ժողովի կողմից րնտրվել էր 9 հոգուց բաղկացած մի հանձնաժողով, որը պետք է զբաղվեր «առկախ մնացած հարցերով»: նուտով էրզրում է ժամանում իթթիհադականներից կազմված մի պատվիրակություն և բանակցություններ սկսում դաշնակցականների հետ: 1914թ. օգոստոսի 15-ին Էրզրումում տեղի է ունենում Դաշնակցություն ու «Միություն և առաջադիմություն» կուսակցութ- յունների ներկայացուցիչների խորհրդակցություն: Իթթիհադի կողմից բանակցությունները վարում էին այստեղ շտապած Բեհաէդդին Շաքիրր, Նաջի բեյր և Խւպիլ բեյը: Թուրքերի կողմից Դաշնակցությանն առաջարկվում է հետևյալը. «Ռուսաստանը և նրա դաշնակիցներն ի վիճակի չեն դիմակայելու կենտրոնական տերություններին, ամբողջ մահմեդական աշխարհը՝ Մարոկկոյից Բելուջիստան և Աֆղանստան, համախմբվել է Թուրքիայի շուրջը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգյիայի դեմ պայքարելու համար. Կովկասում մեզ կմիա¬նան վրացիները և մուսուլմանական ցեղերր, որոնց Թուրքիան կկազմակերպի և կապահովի զենքով: Աակայն Կովկասում մեր հաջողությունն ամբողջությամբ ձեր ձեռքում է, և կովկասյան հակառուսական շարժումը գլխավորելու՝ ձեր համաձայնության դեպքում բավարար կլինի Կովկաս ուղղել 200-300 հազար մարդ, որպեսզի ռուսներին հետ շպրտեն Կովկասյան լեռներից այն կողմ, ռուսների վտարումից հետո հյուսիս-արևմուտքում մենք կկազմավորենք ինքնավար Վրաստան՝Քութայիսի, Թիֆփսի, Բաթումի և Տրապիզոնի նահանգի մի մասի սահմաններում, հյուսիսարևելյան մասում կառանձնացնենք մուսուլմանական ինքնավար մարզ՝ ներառելով Դաղսւոանր, Բաքվի նահանգր և Ելիզավետպոփ նահանգի մի մասը, և վերջապես կենտրոնական մասում կկազմավորենք ինքնավար Հա¬յաստան Երևանից, Կարսից և Ելիզավետպոլի նահանգի արևմտյան մասից՝ դրան միաց¬նելով էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահմանակից շրջանները»: Երիտթուրքերի առաջարկում թաքնված նպատակների մասին էեոն նշում է. «Երիտա սարդ թիտքերի այս ծրագիրը Հարաւային Կովկասը հեշտութեամբ նւաճելու ծրագիրն կ որ ունէր, անշուշտ, գերմանական ծագում»:
Առկա էր նաև ակնհայտ մի բան, որը միանգամից ուշադրություն է գրավում: Խոսյյ հայերին ինքնավարություն (ընդգծումն իմն է՝ Գ. Վ.) տալու մասին է, ընդ որում երիս թուրքերի առաջարկած «Ինքնավար Հայաստանի» (ընդգծումն իմն է՝ Գ. Վ.) տարածքը Երևանի ու Ելիգավետպոլի նահանգներից և Կարսի մարգից բացի ընդգրկելու էր օսմաէ յան վարչական միավորներից էրգրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահմանակից շրջաններր: Այսինքն՝ իրենք՝ երիտթուրքերն էին հայերին առաջարկում ինքնավարոդ յան, մինչդեռ ինքնավարության գաղափարն այդքան ջանասիրաբար պախարակվում է «Հայկական կոմիտեներ...»-ում: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ երիտթուրքեր փաստորեն, ռուսների դեմ ապստամբության առաջարկ էին անում: Ավելին, Իթթիհադ լիազորներն իրենց հետ էրզրում էին բերել մի քանի տասնյակ կովկասցի թուրքեր, որոնք հավաստիացնում էին, թե գնում են Կովկաս՝ խռովություններ և ապստամբություններ կագ մակերպելու և հնարավոր պատերազմի դեպքում ռուսական բանակի թիկունքր կազմալու ծելու նպատակով: Ըստ Բեհաէդդին Շաքիրի և Նաջի բեյի՝ հայերի չմիանալը կարող էյ ծանր հետևանքներ առաջացնել: Անշուշտ, երիտթուրքերի այս խոստումները ոչ մի արժեք չունեին, նպատակը հայերին ռուսների դեմ օգտագործելն էր, սակայն գլխավորն այլ է, որ նրանք առաջարկում էին մի բան, որի համար միշտ մեղադրել էին հայերին:
Օգոստոսյան խորհրդակցությանը Դաշնակցությունը ներկայացնում էին Ռոստոփ Ակնունին և Վռամյանը: Ի պատասխան երիտթուրքերի առաջարկին՝ անփոփոխ է մնոււ Դաշնակցության յոթերորդ ընդհանուր ժողովի որոշումը, որի համաձայն՝ «պատերազմի պարագային, իւրաքանչիւր պետութեան քաղաքացի պէտք է կատարէ իր պարտականու թիւնները՝ իր պետութեան նկատմամբ»:
Բացի այդ Դաշնակցության ղեկավարներր փորձում էին թուրքերին համոզել հրաժար¬վել պատերազմի մեջ մտնելու մտադրությունից, քանի որ դա կարող էր վտանգավոր լինել կայսրության ապագայի համար:
Այս առումով ուշագրավ են Ոփնսթոն Չերչիլի խոսքերը, ով հայերի կայացրած որոշման կապակցությամբ նշում է. «...Թուրքական կառավարությունր՝ հետամուտ սեփական շահերին, ջանում էր ապահովել հայերի օգնությունր, հատկապես Ռուսաստանում ապրաւ հայերի: Հայ ղեկավարների առջև սարսափելի այլընտրանք ծառացավ՝ արդյոք պետք է  իրենց ժողովրդի ամբողջ ուժր դնել Ռուսաստանի կամ Թուրքիայի տրամադրության տակ թե համաձայնել, որ իրենց ժողովուրդն առաջվա պես մնա բաժանված, և նրա որդիներէ թշնամական բանակներում պայքարեն միմյանց դեմ: Վերջիվերջո, նրանք եկան այն եզրակացության, որ պատերազմի դեպքում Թուրքիայում և Ռուսաստանում ապրող հայերէ պետք Է կատարեն իրենց պարտքն այն պետության նկատմամբ, որի հպատակներն են: Նրանք ավեփ խեչամիտ համարեցին գնաւ եղբայրասպան պայքարի, մարտնչեթվ տար¬բեր ճամբարներում, քան, իրենց ճակատագիրը կապեթվ կողմերից մեկի հաղթանակ}, հետ, վտանգել ազգի ամբողջական գոյությունը (ընդգծումն իմն Է՝ Գ. Վ.)»:
Դաշնակցության այս դիրքորոշումը թուրքերն ընկալեցին որպես դավաճանություն՝ որակելով այն ռուսասիրություն: Հետագայում արդեն ժխտողական պատմագրության մեջ թուրք հեղինակները սկսեցին «աճպարարություններ» անել այս խեղաթյուրումների վրա: Այս առումով կարևոր նկատառում է արել թուրք սոցիոլոգ և պատմաբան Թ. Աքչամը, ով նշում է, որ երիտթուրքերի՝ էրզրում ժամանելու գլխավոր նպատակը ոչ թե Դաշ¬նակցության ժողովին մասնակցելն էր, այլ «Հատուկ կազմակերպության» ջոկատներ ստեղծելը: ժողովը միայն հարմար պատրվակ էր, որպեսզի նրանք ժամանեն էրզրում՝ խնդիր ունենալով նաև չեզոքացնել ժողովի դաշնակցական մասնակիցներին: Աքչամի այս դիտարկումը, որր հիմնված է օսմանյան աղբյուրների վրա, լրիվ հաստատվում է, եթե հաշվի առնենք, որ օգոստոսի վերջին տեղական իշխանությունները ձերբակալում և բռնի Կ. Պոլիս և Սամսուն են արտաքսում դաշնակցական երկու ղեկավարներին՝ Ակնունուն (Խաչատուր Մալումյան) և Վահան Մինախորյանին:
«Հայկական կոմիտեներ»-ի մեջ շատ է անդրադարձր Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանր: Դա ամենևին էլ պատահական չէ. Հնչակյան կուսակցությունը միշտ էլ աչքի է ընկել «Միություն և առաջադիմություն» կուսակցության նկատմամբ ընդգծված ընդդիմադիր կեցվածքով: 1913թ. Կոստանցայի (Ռումինիա) համագումարից հետո, երբ հնչակ պատվիրակները ժամանեցին Կ. Պոլիս, ձերբակալվեցին և 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին: Հնչակյան կու¬սակցության 20 գործիչների դատավարության դիտարկումն ունի կարևոր նշանակություն: Ինչպես նշվում է Արսեն Կիտուրի կողմից խմբագրված՝ Հնչակյան կուսակցության պատմությունը ներկայացնող գրքի մեջ, հնչակյանների ձերբակալության հետ մեկտեղ երիտ¬թուրքերն առգրավեցին նաև նրանց արխիվները, այդ թվում՝ Ս. Դ. Հնչակյան կուսակ¬ցության՝ Թուրքիայում կայացած Երրորդ պատգամավորական ժողովի արձանագրութ¬յունները: Ինքը՝ Արսեն Կիտուրը ևս ընդգծում է, որ Երրորդ պատգամավորական ժողովից մնացած որոշ պատառիկներ (ժողովի Ա նիստի հայերեն բնագիրր և հաջորդող երկու էջերի վրա Երրորդ պատգ. ժողովի վերջնական որոշումները (թուրքերեն) շրջաբերականի ձևով ե դրանց թարգմանությունր) պահպանվել են «Հայկական կոմիտեներ»-ում:
Այստեղ անհրաժեշտ եմ համարում հնարավորության սահմաններում մանրակրկիտ դիտարկել փաստերը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հայկական կոմիտեներ» մեջ հայկական կուսակցություններին ուղղված մեղադրանքները հատկապես ծանր են Հնչակյան կուսակցության դեպքում: Գլխավոր խնդիրն այն է, որ հնչակյանների հասցեին հնչեցվող մեղադրանքները հիմնվում են վերր նշված մի քանի փաստաթղթերի վրա, որոնց բնագրերը չկան: Երկրորդ՝ բռնագրավված փաստաթղթերն ամբողջությամբ չեն ներկայացվում, մյուս կողմից դժվար է որոշել, թե ներկայացված փաստաթղթերը որքանով են համապատասխանում իրականությանր՝ հաշվի առնելով «Հայկական կոմիտեներ»-ը կազմող(ներ)ի՝ թարգմանելու բարեխղճությունը: Այս հարցի վրա անհրաժեշտություն չէր աոաջանա կանգ առնել, եթե այստեղ տեղ գտած որոշ քաղվածքներ ցայսօր չհղվեին թուր¬քական ժխտողական պատմագրության կողմից: Նախ «Հայկական կոմիտեներ»-ում ներկայացվում է Ս. Դ. Հնչակյան կուսակցության Կ. Պոլսում տեւփ ունեցած Երրորդ պատգամավորական ժողովի յոթերորդ նիստին առնչվող տեքստ: Այն սկսվում է Կոզանը ներկայացնող պատվիրակ Մեծն Մուրադի (Համբար¬ձում Պոյաճեան) խոսքով, որին հաջորդում է նիստը նախագահող Ջանգուլյանի խոսքը: Հաջորդիվ ներկայացված տեքստն առնչվում է կուսակցության մասնաճյուղերին ուղարկվելիք շրջաբերականներին:
Ահա այս տեքստի մեջ է, որ ի հայտ է գալիս ակնհայտ կեղծարարությունը: Նախ մեջբերելով շրջաբերականը, դրա մի հատվածի ֆրանսերեն թարգմանության մեջ, пршЦ խոսվում է հնչակյանների անհաջողությունների մասին, ավելացվում է մի «ծանոթագրութ¬յուն». Անհաջողություն ռեֆորմներում, դավադրությունների կազմակերպման մեջ, արված ռուս քննիչների նշանակմանն ուղղված քարոզչության մեջ և այլն, և այլն:
Տողատակում տրված այս «ծանոթագրությունն» արդեն հորինվածք է և թուրքերի տեսա¬կետը, քանզի այն չի եղել բնագրում: «Հայկական կոմիտեներ»-ի թուրքերեն տարբերակում հանդիպող ֆոտոպատճեններում ստկա է միայն Հնչակյանների՝ Պոլսի պատգամավորական ժողովը ներկայացնող 5 էջ հայերեն փաստաթուղթ: Դրանցից առաջինն արտատպված է Ա.Կիտուրի գրքում: Սակայն այդ հինգ թերթում բացակայում են մասնաճյուղերին տրվող շրջա¬բերականները: Ստացվում է, որ մի քանի էջ գրեթե ոչինչ չասող լուսապատճենված հայերեն տեքստը, որի մեծ մասը զբաղեցնում է ժողովի մասնակիցների անունների թվարկումր, դառնում է հնչակյանների «դավադրության անհերքեփ ապացույց»: Իհարկե, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Արսեն Կիստւրր, ով մասնակցել է ժողովին, այլևս չունենալով բնագիրը ե ստիպված իր գրքում արտատպելով այ1, ինչն արդեն տպագրվել էր «Հայկական կոմիտե¬ներ »-ում, բուն տեքստի մասին դիտարկում չի անում, սակայն նա ևս րնդգծում է, որ «հայերէն բնագիրը զանցուած ըլրսլով թրքերէն հրատարակութեան մէջ, թրքերէն բնագրին թարգմանութիունը կը ներկայացնենք հանդիպակաց էջով»: Այսինքն՝ նա ներկայացնում է թուրքերեն թարգմանության հայերեն տարբերակր: Իսկ քանի որ թուրքերեն հրատարակությունում շրջաբերականի ձևով վերջնական որոշումների ամբողջական լուսապատճենները չկան, այլ ներկայացվում են դրանց թուրքերեն կամ ֆրանսերեն թարգմանությունները, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում:
Մյուս կարևոր փաստաթուղթը Հնչսւկյան կուսակցության՝ Բուլղարիայի մասնաճյուղերի գործադիր մարմնի հայտարարությունն է՝ թվագրված 1915թ. մարտի 9, Սոֆիա: «Հայկական կոմիտեներ»-ի թուրքերեն տարբերակում դրված է այդ փաստաթղթի հայերեն բնօրինակի պատճենը, իսկ առավել տարածված ֆրանսերեն տարբերակում՝ տեքստի ֆրանսերեն թարգմանությունը: Դա կարելի է ավելի շուտ փոխադրություն, քան թե թարգ¬մանություն համարել: Ամենևին նպատակ չունենալով նախադասություն առ նախադա¬սություն ներկայացնել, թե ինչպես է թարգմանվել տեքստը ֆրանսերեն՝ փորձենք նկատել, թե ինչպես է տեքստում աճպարարություն արվում «ինքնավարություն» և «անկախութ-յուն» բառերի հետ:
Ֆրանսերեն օրինակում առկա է հետևյալ տեքստը, որի թարգմանությունն է.
«Այսպիսին է ժողովրդի ներկա վիճակը: Այսօր նրա առջև կանգնած է իր անկախության՝ «լինելու կամ չլինելու» հարցը: Այսպիսով, մենք պարտավոր ենք ավելի եոանդուն, քան երբևէ, առաջ տանել մեր անկախության համար ազգային քաղաքա¬կանությունը»:
Հայերեն բնօրինակը հետևյալն է.
«Ինքնապաշտպանութեան խնդիր կայ դրուած Հայ ժողովրդի առջեւ, լինել չլինելու խնդիրը ազգովին ապրելու խնդիրր: Առաւել քան երբէք հիմա է որ մենք պէտք է ստեղ¬ծենք մեր ազգային առնական քաղաքականութիւնը՝ հիմնուած գոյութեան կռուի երկաթէ օրէնքներու վրայ, որու տրամադրութիւնն է հաւաքական ինքնապաշտպանութիւնը իր իրաւունքներու եւ միջոցներու: «Յարձակման դեմ դիմադրութիւնը ոչ միայն արդարանայի այլեւ հարկադրական է: Անդիմադրութիւնը կը մեղանջէ թէ եսասիրութեան եւ թէ այլասիրութեան դէմ միանգամայն»:
Ակնհայտ է, թե ինչպես է տվյալ պարբերությունը թարգմանվել: Ֆրանսերեն տեքստում «փնել կամ չլինել» արտահայտությունր մգացված է, ինչր բացատրվում է նրանով, որ թարգմանության մեջ հայ ժողովրդի լինել-չլինելը կապվում է անկախության գաղափարի հետ՝ ի տարբերություն հայերեն բնագրի, որտեղ խոսվում է ինքնապաշտպանության մասին: Բացի այդ բնագրում դրան հաջորդող նախադասություններում հիմնավորվում է դիմադրության անհրաժեշտությունը, իսկ ֆրանսերեն տեքստում կրկին խոսվում է անկախության համար պայքարում եռանդուն լինելու մասին: Իհարկե, ասվածը մեկ անգամ ևս հաստատվում է, եթե կարդում ենք նաև դրան նախորդող երկու նախադասությունները:
«...Եւ Հնչակեան Կուսակցութիւնը իր միջոցները չպիտի խնայէ մինջեւ չստանայ իր բաղձանքներու իրական արժէքը՝ Հայաստանի տեղական Ինքնաւարութիւն՝ լայն ռամկա-վար կարգերով»:
Ահա դրանց ֆրանսերեն թարգմանության հայերեն տարբերակր. «...Հետևաբար չպետք է անտեսվի ոչ մի միջոց Հայաստանի համար անկախության հասնելու՝ հիմնված ժողովր-դավարական լայն հիմքի վրա»:
Ակնհայտ է, որ գրքի հեղինակ(ներ)ը ջանք չեն խնայում ցույց տալու ինչ-որ դավադրության, հայերի կողմից անկախության ձգտումների մասին: Եվ այդ ամենր կատարվում է սխալ թարգմանության, բառերի արհեստական փոփոխության միջոցով: Ցայսօր այս գիրք- տեղեկագիրը թուրք և թուրքամետ հեղինակների համար չի կորցրել իր « արդիականութ-յունը»: Ավելին՝ այն օգտագործվում է որպես «կարևոր» և «արժանահավատ» սկզբնաղբյուր: Ասվածի ապացույցներից մեկն էլ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված՝ Հայոց ցեղասպանությանս ու հայկական պահանջներին առնչվող երկու տեղեկագրերն են, որոնցում, փաստորեն, ներկայացվում է հարցի վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական տեսակետը: Անկարայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կազմած զույգ տեղեկւպ րերում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման «փաստարկները» մեծապես հիմնվոււ են նաև «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործողություններ! Սահմանադրության հռչակումից առաջ և հետո» գրքի վրա: Չնայած թուրքական կողմի դրան տրվող մեծ նշանակությանը, այնուամենայնիվ, գիրք-տեղեկագիրը, չունենալով հավաստիություն և գիտականություն, չի դիմանում որևէ փորձաքննության և միմիայն կարելի է դիտարկել որպես պետական քարոզչության դրսևորում:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am