ՀԱՐԴԻՆԳ (Harding) Ուորեն (1865- 1928), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ-ի 39-րդ նախագահը (1921-1923թթ.)՝ հանրապետական կուսակցությունից: Ի տարբերություն իր նախորդի՝ Վուդրո Վիլսոնի,  վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև Հայկական հարցում՝ պայմանավորելով Հարդինգի կառավարության դանդաղկոտությանն ու անվճռականությանը, ի կատարումն 1920թ-ի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահ զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասիվ դիրքորոշումը 1922-1923թթ-ի Լոզանի կոնֆերանսում , որտեղ քննարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը: Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի նախագահ, Հարդինգը բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովրդի մասին:

Ջ. Թորոսյան

 

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am