ՀԱՐՐԻՍ (Harris) Ջեյմս Ռենդել (1852-1941), անգլիացի գիտնական, հնէաբան, միսիոներ: 1896թ-ի մարտին, անգլիական «Բարեկամների ընկերությունը» Հարրիսի կնոջ՝ Ելենա Հարրիսի հետ ուղարկել է Թուրքիա՝ 1894-1896թթ-ի հայկական կոտորածների և ջարդերի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տուժած հայ բնակչությանը օգնություն կազմակերպելու նպատակով: «Նամակներ Հայաստանում վերջին ջարդերի տեսարանների մասին» (1897թ.) գիրքը կազմվել է Հարրիս ամուսինների՝ Անգլիայում իրենց բարեկամների և Թուրքիայում անգլիական ու ամերիկյան միսիոներների հետ նամակագրություններից, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ հայերի վիճակի, 1894-1896 թթ-ի ջարդերի, միսիոներների ցուցաբերած օգնության վերաբերյալ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) Հարրիսը ընդգծված հայամետ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին օգնություն կազմակերպելու գործին, եղել Բրիտանահայկական կոմիտեի  գործուն անդամներից:

 

Ա. Կիրակոսյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.

Պարսամյան Ս., Հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու դրա հետևանքները 1894-1896թթ. համիդյան կոտորածների տարիներին, Երևան, 2014թ. 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am