ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աշոտ Հովսեփի (1911-1986), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր: Ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը, թուրքական արշավանքին (1918թ.) Անդրկովկաս: «Կովկասյան ռազմաճակատ. 1914-1917» աշխատության մեջ վերլուծել է ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ճակատում պատերազմի սկզբից մինչև 1917թ-ի Երզնկայի զինադադարը, լուսաբանել հայ կամավորական գնդերի կազմավորման պատմությունը, տվել ճիշտ գնահատական կամավորական շարժմանը: «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտպանական մարտերը» (1984թ.) գրքում ցույց է տվել Թուրքիայի զավթողական նկրտումները Անդրկովկասի նկատմամբ, բացահայտել 1918թ-ի մայիսին՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի տարած հաղթանակի բացառիկ նշանակությունը:

 

Գրականության ցանկ՝

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am