Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայկական զարդերի արտացոլումը հայատառ թուրքերեն գրականության մեզ
 
 Հայատառ թուրքերեն գրականությունր մեր մշակութային ժառանգության անքակտելի մասն է, որը մինչ օրս շատ քիչ է ուսումնասիրված: Այն իր մեջ ներառում է հսկայական վավերագրական նյութ Օսմանյան կայսրության պատմության, նրա ժողովուրդների կյանքի բոլոր ոլորտների մասին: Այն նաե մեր ազգային ազատագրական շարժման փայլուն էջերի ու եղերական շրջանների վերաբերյալ կարևոր սկզբնաղբյուր է, որը չպետք է անուշադրության մատնվի ուսումնասիրողների կողմից:
Ձեռագրական 600-ամյա ու տպագրական 250-ամյա պատմություն ունեցող այս գրականությունն ապացույցն է ողբերգական մի երևույթի, որն այնքան տարածված էր ողջ Օսմանյան կայսրությունում: Այն վկայությունն էր սոցիալ-տնտեսական, քաղաքական, կրոնական մոլեռանդ հետապնդումների հետևանքով բռնի թուրքալեզու դարձած հայ ժողովրդի ավելի քան կես միլիոն մի հատվածի գոյության: «Մեկ ազգ, մեկ կրոն» սուլթանական կարգախոսի քաղաքականության առաջին քայլերից մեկը (հպատակ տարբեր ժողովուրդների դեմ իրականացվող պարբերական ջարդերին զուգահեռ)՝ մահվան սպառնալիքով թուրքախոս դարձնելը, մասամբ պսակվել էր հաջողությամբ: Այս ստվար հատվածի ողջ ստեղծագործական միտքը մեզ է հասել մասամբ կամ լիովին հայատառ թուրքերենով: Հայատառ թուրքերենը մեծ առաքելություն ունեցավ նրանց ուծացումից փրկելու, հայկական ինքնությանը վերադարձնելու, հայախոսությունը վերականգնելու և առաքելական կրոնին հավատարիմ մնալու գործում: Հայատառ թուրքերենով ստեղծվեց հսկայածավալ ձեռագիր ու տպագիր գրականություն, որը հետագայում այնքան տարածվեց ու ինքնա¬բավ դարձավ, որ սկսեց ծառայել ոչ միայն իր սկզբնական առաքելությանը, այլև դարձավ կարևոր մշակութային գործոն հայերենին ու թուրքերենին տիրապետող օտարերկրացիների համար:
Հայատառ թուրքերենով հրատարակված 2000-ից ավելի անուն գրքերը, ավելի քան 120 անուն պարբերական մամուլն այնպիսի հարուստ ու հզոր ուժ դարձան, որ ակամա սկսեցին ազդել կայսրության ողջ թուրքախոս բնակչության մշակույթի վրա: Դա Օսմանյան կայսրությունում ընդհանուր զարթոնքի շրջանի բոտն զարգացման խթանը հանդիսացավ, դառնալով նաև եվրոպական իրականության, մթնոլորտի, մշակույթի, առաջադիմական գաղափարների ներթափանցման գործիք և միջոց:
Պետք է փաստել, որ ամենամեծ օգուտն այս գրականությունից ունեցավ նախևառաջ թուրք ժողովուրդը: Հայկական թատերախմբերի թուրքերեն ներկայացումները ողջ կայսրությունով մեկ հեղափոխական նշանակություն ունեցան և մշակութային և գաղափարախոսական առումով, ինչպես նաև գիտության, տեխնիկայի, գրական նոր թուրքերենի, լուսավորական գրականության ու նրա գործիչների կազմավորման, օսմանյան լրագրողական արվեստի, երաժշտության ու թատրոնի, կյանքի ամենատարբեր ճյուղերի զարգացման տեսանկյունից: Կայսրության բոլոր անկյուններում, սկսած պալատական պաշտոնյաներից մինչև գավառի այլազգիները, նախընտրում էին կարդալ այս պարզ ու հասկանալի լեզվով մամուլը՝ սեղմ ժամկետում սովորելով հայկական տստերր:
Հայատառ թուրքերենի ժողովրդականությունը պայմանավորված է եղել ժամանակի ամենազարգացած մարդկանց գործունեությամբ: Հրաշալի կրթություն ստացած, բազմաթիվ լեզուների գիտակ այս գործիչներն իրենց ուսերին էին վերցրեւ Օսմանյան կայսրության բազմալեզու պարբերականների տպագրության ողջ ծանրությունը, շուրջ երկու հարյուր հայատառ թուրքերեն, օսմաներեն, եռալեզու, քառալեզու մամուլ, երկու տասնյակի հասնող ֆրանսերեն պարբերականներ: Եվ դրանք բաժանորդներ են ունեցել երկրի տարբեր ծայրերում ու արտասահմանում, թղթակիցներ ունեցել անգամ հեռավոր հայկական գավառներում: Հայատառ թուրքերեն գրքեր ու պարբերականներ կարդում էին պալատում, կառավարությունում ու պաշտոնական վայրերում, տարբեր ազգերի ընտանիքներում, սրճարաններում ե անգամ հարեմներում: Հայատառ թուրքերեն պարբերականների մեծագույն արժանիքն այն էր, որ նորությունները (մանավանդ արտասահմանյան) 1-2 օր անց ընթերցողի սեղանին էին լինում: Իսկ հրապարակվում էին դրանք ֆրանսիական մամուլի օրինակով՝ ունենալով բազմաթիվ ենթավերնագրեր, որոնք ոչ մի բաց անկյուն չէին թողնում ընթերցողների հետաքրքրությանը բավարարելու հարցում: Ամենահայտնի պարբերականներից էին «Մանզումէի էֆքեար»-ը, «Մէճմուալի Ախպար»-ը, «Մէճմուայը Հա¬վատիս», «Միւնատիի էրճիաս»-ը, «Թէրճմանը էֆքեար»-ը, «ճէրիաէի Շարքիէ»-ը և այլն: Այս դեպքում մեզ համար կարևոր են բոլոր այն խորագրերը, որոնք ներկայացրեք են գավառը:
Նույնքան կարևոր են գավառում լույս տեսած պարբերականները, ինչպես «էնվարը Շարգիյե» (Կարին), «Կիւլզարը Գայսերիեի» (Կեսարիայի համար, սակայն տպագրվել է Պոլսում), «Մենտոր» (Այնթապ) և այլն: Եթե նկատի ունենանք, որ հայատառ թուրքերեն պարբերականները շուրջ 40 տարի շարունակ հրատարակվում էին, ապա կարող ենք պատկերացնել այն հսկայական ծավալը, որն արևմտահայության ու Պոլսի ամենօրյա կյանքի յուրօրինակ մի հայելի էր, որում արտացոլվում էր առօրյան, մշակութային ե հոգևոր կյանքը, նրա զարթոնքը, եվրոպականացման շարժման միտումները և այլն: Այն արտահայտել է բոլոր իրադարձությունները տեղական և համակայսերական նշանակության:
Հայատառ թուրքերեն մամուլն իր բովանդակությամբ, իր խաղացած հասարակական քաղաքական դերով անքակտեփորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ: Հայկական որոշ պարբերականներ անգամ ունեցել են հայատառ թուքերենով հավելվածներ կամ տպագրել են հայատառ թուրքերենով հոդվածներ (նկատի ունենալով թուրքախոս ընթերցողներին), երբեմն էլ անփոփոխ ձևով ներկայացրել են թուրքերեն թղթակցությունը: Հայատառ այս պարբերականները հաճախ փակվել են, խմբագիրները՝ բանտարկվել: «Մանզումէի էֆքեար» թերթի տնօրեն Կարապետ Փանոսյանը, որը բոլորից հետևողական է պայքարել հայ ժողովրդին ստրկացնելու, ջլատելու, ձուլելու քաղաքականության դեմ և տպագրել ծանրագույն փաստերով թղթակցություններ գավառից, բազմիցս բանտարկվել է, սակայն վերստին շարունակել իր գործը: Լույս են տեսել հոդվածներ, որոնք աղմուկ են առաջացրել մայրաքաղաքի ոչ միայն հայկական, այլև եվրոպական դիվանագիտական շրջանակներում, կառավարությունում: Այդ պարբերականները լավագույն դեպքում կարողացել են վերաբացվել նախկին կամ նոր անվանմամբ՝ շարունակելով իրական մամուլի գործը: Եթե դրանց հավելենք Պոլսում մոտ երկու տասնյակ օսմաներեն ու եռալեզու, քառալեզու թերթերը, նաև ֆրանսերենով լույս տեսնող շուրջ մեկ տասնյակ պարբերականների նյութերը, որոնք հրատարակում էին հայերը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ հարուստ նյութ է պարփակված հայատառ թուրքերեն մամուլի էջերում ազգային ազատագրական շարժումների, հայ ժողովրդին պատուհասած կոտորածների վերաբերյալ, ինչպես նաև դրանց լուսաբանման և հետապնդման գործում:
Նման ողբերգություն դարձավ 1909 թ. Ադանայի կոաորածր, որր նաե հայատառ թուրքերեն մամուլի միջոցով իր բազմաթիվ մանրամասներով անմիջապես հրապարակ իջավ՝ ներկայացնելով փաստական հսկայական նյութ, որր հիմնականում օտարերկրյա դեսպանատների միջոցով տարածվեց արտերկրում: 
Իսկ Ադանան այդ ժամանակ լուսավորական շարժման կենտրոններից էր: Այնտեղ մի քանի դասական նվագախմբեր էին գործում (1901 թ. առաջին հայկական նվագախումբը Սահակ  Տեր-Սահակյանի ու Ալեքսան Չորեքչյանի ղեկավարությամբ և 1902 թ.՝ Վահան Բեդելյանի 13 երաժիշտներից դասական նվագախումբը), բազմաթիվ բարեսիրական, մշակութային միություններ ծնվում:
Երիտթուրքական հեղաշրջումից հետո (1908 թ.) հայատառ թուրքերեն մամուլում, ավելի, քան հայալեզու պարբերականներում, արտատպվել են արտասահմանյան, հիմնականում՝ ֆրանսիական, սուլթանական, հայկական շրջանակների տարբեր հանձնաժողովների գործունեության արղյունքներր: Պատկառեփ թիվ էին կազմում Աբդուլ Համիդին նվիրված գրքերր այնպիսի բացասական վերնագրերով, ինչպես «Կարմիր գազանի որջը» (1909), «Կոշմարներ» և այլն: Այդ հրապարակումներր ներառում էին նաե Պատրիարքարանի, Ազգային ժողովի ատենագրություններր և Կիլիկիո որբախնամ ու այլ հանձնաժողովների տեղեկագրերր:
Լույս տեսան հայերեն ու հայատառ թուրքերեն գրքեր, որոնք հիմնականում հրատարակվեցին Եգիպտոսում, Ֆրանսիայում: Պոլսում տպագրվեցին գրքեր,2 որոնց հասույթր տրամադրվեց Ադանայի որբերին: Մեր գրեթե բոլոր անվանի մտավորականներն անդրադարձան այս խնդրին՝ գործուն մասնակցություն ունենալով «Կիլիկիոյ աղէտեալներու» հանձնաժողովների աշխատանքներում:
Հարկ է նշել, որ մեր ժողովրդի ողբերգական շրջանների մասին հայերի ու օտարների տեղեկությունների բազմալեզու աղբյուրների կողքին պահպանվել են նաե հայատառ թուրքերենով նյութեր ե վավերագրեր, որոնց մեծ մասը մինչ օրս:
Բազմաթիվ անգամներ առիթ ենք ունեցել համոզվելու, որ դեռ այսօր էլ սփյուռքահայ մեր հայրենակիցների օջախներում սրբությամբ են պահվում հայերեն, հայատառ թուրքերեն լեզուներով ձեռագիր տետրակներ, գրքեր, որոնք եղեռնն անցած տարաբախտ մեր հայրենակիցների կյանքի սև օրերի պատմություններն են: Դրանց մի մասը լույս է տեսել հենց ականատեսների, մյուս մասր նրանց ժառանգների կողմից: Մեզ վիճակվել է նաև տեսնել մի քանի հայերեն ու հայատառ թուրքերեն ձեռագիր հուշագրություններ: Դրանց հեղինակների այսօրվա ժառանգները սրբությամբ են պահում դրանք՝ թարգմանելու, հրատարակելու համար:
Մատենադարանի ձեռագրական նոր հավաքածուի 361 համարի ձեռագիրը գրվել է Ադանայում, կոչվում է «Թուրքիյադա էրմենի հայաթը» (Հայերի կյանքը Թոտքիայում):    1950-ական թթ. գրված երկմաս, 80 թերթից բաղկացած ձեռագիրը պատկանում է Լևոն էպեյանի գրչին: Ձեռագիրը նվիրված է Ադանայի ողբերգական դեպքերին: Առաջին մասը բաղկացած է երեք բաժինից, սուլթանների երկրռւմ հայերի կյանքի ու Ադանայի զուլումի մասին: 47-րդ թերթից սկսվում է ձեռագրի երկրորդ մասը, որը չափածո է՝ բաղկացած քառյակներից՝ գազել, դիվան, քոշմա... Բոլորն էլ անդրադառնում են հայկական ջարդերին: Այսպիսի եղերերգեր հնարավոր է գտնել Արևմտյան Հայաստանի մանավանդ թուրքախոս շրջանների բանավոր ու գրավոր մշակույթում՝ հեղինակային կամ ժողովրդական, հայատառ թուրքերենով հայտնի են նաև մի շարք այլ հրատարակություններ, այդ թվում չափածո գործեր Այնթապի «պատերազմների» մասին:
Այսօր ափսոսանքով պետք է նշել, որ մեր մշակույթի այս հատվածը բավարարար ուսումնասիրված չէ: Չուսումնասիրել հայատառ թուրքերեն մամուլը՝ նշանակում է լիարժեք չուսումնասիրել մեր ժողովրդի արևմտահայ հատվածի պատմությունր: Գուցե մենք ժամանակ և միջոցներ կգտնենք՝ մեր ազատագրական շարժումների պաթոսով ու եղեռնագործությունների ցավից հյուսված արձակ ու չափածո հայատառ թուրքերեն գրականության շարք հրապարակելու համար՝ դուրս հանելով այն ժամանակի ու մարդկության պատմական հիշողության մոռացությունից:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am