Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու դրա հետեվանքներր 1894-1896թթ. համիդյան կոտորածների տարիներին

1894-96թթ. հայերի զանգվածային կոտորածներն ուղեկցվել են հայկական մշակու­թային ժառանգության համակարգված և հետևողականորեն իրագործված ոչնչացմսւմբ: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունում հայության ազգային զարթոնքի դեմ պայքսւրր սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքին քաղաքականության առաջնային խնդիր­ներից էր: Այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է եղել հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների դեմ: Հայտնի է, որ թուրքական բռնատիրության պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները պարզ աղոթատեղիներից ե կրթամշակութային օջախներից վերածվել էին նաև հասարակությանր համախմբող, սատարող կառույցների՝ կատարելով ազգապահպանության կարևոր գործառույթ: Արևմտահայ իրականության մեջ եկեղեցին ու նրա գլուխ կանգնած պատրիարքր այն առանցքն էին, որի շուրջ կենտրոնանում էին բնակչության համար կենսական կարևորություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանը միտված մոտեցումները: Այս իմաստով հայկական վանքե­րի ու եկեղեցիների գոյությունն Օսմանյան կայսրությունում և դրանց այդչափ կարևոր դե­րակատարությունը հայերի ազգային-մշակութային կյանքի զարգացման գործում արդեն իսկ դարձել էին անցանկալի ե նույնիսկ դիտվում էին որպես վտանգ ինչպես մուսուլման հասարակության մեծամասնության, այնպես էլ օսմանյան իշխանությունների կողմից: Համիդյան կոտորածները հարմար առիթ դարձան հայկական մշակութային արժեքների զանգվածային ոչնչացման համար: Ինչպես իրավացիորեն նկատել է դեպքերի ժամանա­կակից անգլիացի հոգևորական, հասարակական գործիչ Մալքոլմ Մաքքոլը, հայերի դեմ ուղղված համիդյան քաղաքականությունն առաջին հերթին պատերազմ էր նրանց կրթութ­յան, մշակույթի և դավանանքի դեմ:

Սույն հոդվածում փորձել ենք քննության առնել 1894-96թթ. համիդյան կոտորածների տարիներին հայկական մշակութային արժեքների, մասնավորապես վանքերի, եկեղեցիների, կրթօջախների, ձեռագրատների և գրադարանների ոչնչացման եղանակները որպես արևմտահայության բնաջնջման պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս, և ներկայացնել դրա հետևանքները:

Ժամանակի բազմաթիվ վավերագրեր ու տեղեկագրեր, մասնավորապես օտարերկրյա դիվանագետների վկայությունները փաստում են, որ համիդյան կոտորածների ընթացքում հայկական մշակութային արժեքների ոչնչացումն իրագործվել է պետական քաղաքա-կանության մակարդակով, կենտրոնական և տեղական իշխանությունների անմիջական հրահրմամբ ու հովանավորությամբ : Ըստ Պոլ Կամբոնի վկայության՝ 1894թ. Սասունի կոտորածի ընթացքում գնդապետ Իսմայիլ բեյը կարգադրել է զինվորներին հրո ճարակ դարձնել Ա ավերել գյուղերը՝ ավելացնելով, որ նրանք իրավասու են անելու այն ամենը, ինչ կամենում են, քանի որ այդպիսին է սուլթանի հրամանր:

Կոտորածների րնթացքում հայկական մշակութային հաստատությունների կողոպուտն ու ոչնչացումն ուղղորդել են թե' կենտրոնական ու տեղական իշխանությունները, թե' հոգևորական շրջանակները, թե' կանոնավոր զորքը ե թե' մուսուլման ազգաբնակչութ­յան լայն զանգվածներր: Ավելին, նրանք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել դրանց իրականացմանր՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ գործելակերպով: Անշուշտ, այս գործում կարևորագույն դերը պատկանում էր իշխանություններին, որոնք, փաստորեն, հրահրել և սադրել են ամբոխի գործողություններր, այնուհետև անպատիժ թողել իրա­կանացնողներին:

1895թ. փետրվարի 4-ին Կամբոնր հավաստում է, որ իշխանություններն իրենց օրինա­կով ու վարքագծով մոլեռանդություն էին հրահրում: Ալեքսանդրեթի սանջակում Ֆրանսիայի փոխհյուպատոս Մ. Լոնգվիլը Կսւմբոնին հղած՝ 1896թ. հունվարի 3-ի թվակիր տեղեկագրում գրում էր. «Մեր կողմերում մահմեդականների մոլեռանդությունը հեռու է մարելուց: Վայրագություններր շարունակվում են ներքին նահանգների բազմաթիվ բնակավայրերում»:

Կոտորածների ընթացքում թուրքերն ամենուր առանձնակի վայրագությամբ են կործանել հոգևոր-մշակութային հաստատությունները կից շինություններով հանդերձ, և դաժանաբար սպանել քահանաներին ու վանականներին՝ որպես այդ հաստատությունների առաջնորդնե­րի՝ սպանությունները զուգակցելով խոշտանգումներով, ծանակումներով ու ողջակիզմամբ: 1896թ. հրատարակված տեղեկագրերից մեկում մասնավորապես հաղորդվում է.

«Մահմեդական խուժանն յուր կատաղութիւնր ամենէն աւելի թափեց հայ վանօրէից, եկեղեցեաց, դպրոցաց և մատենադարանաց վրայ: Ասոնք այսօր առհասարակ աւերակաց կոյտեր դարձած են, մանաւանդ գիւղերու և գաւառներու մէջը»:

Հակաքրիստոնեական տրամադրությունների բորբոքման, հայերի հանդեպ թուրք մոլեռանդ զանգվածի մեջ ատելություն սերմանելու գործում մեծ է եղել հատկապես մուսուլման հոգևորականության դերը, ովքեր ջարդերից առաջ մզկիթներում մուսուլման ազգաբնակ­չությանը հորդորել են հնարավորինս բազմապատկել ոճիրների, կողոպուտների ու ավե­րածությունների թիվը՝ ըստ այդմ արժանանալով Մուհամմեդի գոհունակությանը: Այդ հորդորները մեծապես նպաստում էին զանգվածների մոլեռանդության աճին, խթանում նրանց գործողությունների ազատությունը՝ պատճառ դառնալով նոր, ավելի մեծ չափերի հասնող ավերածությունների: Նման եղանակով 1895թ. հոկտեմբերի 20-ին Դիարբեքիրում Ֆսւթիհ փաշայի մզկիթից դուրս գալով՝ ելուզակներն ավերել են Ս. Սարգիս եկեղեցին՝ առանձնակի դաժանությամբ կոտորելով ներսում գտնվող հոգևորականներին: Ականա­տեսի վկայության համաձայն. «Նրանք քանդեցին տաճարներն (խորանները) ու գարշելի պղծութիւն գործածեցին անդ. պատառեցին, գնտակահարեցին սրբոց պատկերներր, ս. գրյանց մատենադարանի ե դպրոցի գրյանքը պատառելով՝ կոյուղիներն ու ջրհորներր լեցուցին, վերջապես բնաջինջ ըրին թանկարժեք հնութիւնքր»:

 

Բազմաթիվ փաստեր վկայում են հատկապես կանոնավոր զորքերի գործուն մասնակցության մասին հայկական ազգային-մշակութային հաստատությունների կողոպտման ու ավերման գործրնթացին: 1894թ. Սասունի կոտորածների ընթացքում թուրքական զորքերի ու քրդական հեծելազորի կողմից ամբողջովին ոչնչացվել ու հրկիզվել են շրջանի 48 գյու­ղեր՝ տասնյակ դպրոցներով ու եկեղեցիներով: Մերսինում (Սղանայի նահանգ) Ֆրան­սիայի հյուպատոս Սումարիպայի՝ Կսւմբոնին հղած՝ 1895թ. նոյեմբերի 12-ի թվակիր տե­ղեկագրում հաղորդվում է, որ Միսիսում (ն/տ նոյեմբերի 9-ին) զինվորներն ու զափթիեները մուտք են գործել հայկական եկեղեցի, ոտնատակ տվել սուրբ գրքերր, պղծել եկեղեցական սափորները: 1896թ. հունվարի 13-ին Կամբոնն այս առիթով գրում էր, որ Աղջագյունեոս (գյուղ Տրապիզոնի նահանգի Ջանիկ գավառում) կանոնավոր բանակի զինվորները պատճառ են դարձել տարատեսակ անկարգությունների, պարաններով կապկպված քահանայի ներկայությամբ պղծել ու կողոպտել են տեղի հայկական եկեղեցին: Սեբաստիայում ե Խարբերդում զինվորները բացահայտ հայտարարել են, որ հայերին թալանելու բարձրա­գույն հրաման ունեն, կառավարական զորքերր, ըստ այդ հրամանի, մուսուլման ամբոխի հետ մեկտեղ թալանել ու ավերել են Տիվրիկի, Շապին-Գարահիսարի, Ակնի և Արաբկիրի շրջակա բոլոր գյուղերը, այդ թվում՝ բազմաթիվ եկեղեցիներ՝ «ջարդ ու փշուր անելով» սրբապատկերները, ջահերն ու խորանները: Վանի նահանգից «Արարատ »ի թղթակի­ցը հայտնում է, թե ինչպես են զինվորներն ու քրդերի խմբերր ձուլելու համար քաղաքներ տեղափոխել նահանգի բազմաթիվ վանքերից ու եկեղեցիներից կողոպտված եկեղեցա­կան սպասքր, հնագույն ձեռագրերի արծաթե կազմերր, թանկարժեք շուրջառները: Ըստ 1896թ. տեղեկագրերից մեկի. «Նարեկայ վանուց մէջր գտնուած կենաց Փայտի մասունքն եւ ուրիշ զանազան մասունքներն ալ գերուեցան. իսկ Սբ. Գրիգոր Նարեկացիի գերեզմանն ալ խորտակուեցաւ: Այսօր զօրքեր եւ ուրիշ թիւրք կամ քիւրդ աւարառուներն կր բերեն ու կը ծախեն կամ ջարդել (ձուլել) կը տան արծաթեայ եւ ոսկեայ ծանրակշիռ սկիհներ, խաչեր, գաւազաններ, թագեր, բուրվառներ, արծաթապատ կամ ոսկեպատ աւետարաններ եւայլն»:

 Կողոպուտին ու ավերածություններին թուրքական զորքերի գործուն մասնակցության մասին է վկայում նաև դեպքերի ականատես, Այնթափում ամերիկացի միսիոներ և քարո­զիչ էդվին Բլիսր՝ հաղորդելով, որ թալանից հետո թուրքական զորքերն իրենց հետ բերված նավթով հրկիզել են բազմաթիվ տներ, եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու խանութներ: Չկարողանալով հրկիզման միջոցով ոչնչացնել մեծ ու քարաշեն եկեղեցիները՝ նրանք դի­մել են այլ միջոցների: Որոշ եկեղեցիներ փոխակերպվել են մզկիթների, այլ եկեղեցիներ՝ անարգվել, սուրբ գրքերր՝ բաժան-բաժան արվել: Հաճախ հատկապես քաղաքներում, մզկիթներր դարձնելով հենակետեր, զինվորները կրակ են բացել վանքերի ու եկեղեցիների վրա: Այսպես, Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս Գուստավ Մեյրիեն, լինելով թուրքական գազանությունների ականատեսը, 1895թ. դեկտեմբերի 18-ի թվակիր իր զեկուցագրում գրում է.

«Կիրակի օրր՝ կեսօրվա ժամր երեքին իմ լուսամուտից տեսա, ինչպես բոլորը կարող էին տեսնել, զինվորների, զափթիեների, քրդերի և մուսուլմանների, որոնք միասին տանիք­ներից ու մինարեթներից կրակ էին բացել հայ լուսավորչական եկեղեցու վրա»:

Կոտորածների ընթացքում, հիմնականում քաղաքներում, մեծ թվով հոգևոր-մշակութային հաստատություններ զինվորներն ավերել են հատուկ այդ նպատակով բերված հրետա­նու օգնությամբ: 1895թ. Մարաշում (Հսղեպի նահանգ) կենտրոնացնելով երեք թնդանոթ ե նույնքան գնդացիր՝ զինվորները ռմբակոծել են Ս. Գևորգ եկեղեցին, որբանոցն ու զորա­նոցը: Խարբերդի, Հուսեյնիկի և Մեզրեի ուղղությամբ երկուական հրանոթ կենտրոնացնելով՝ զինվորներն ավերակների են վերածել ազգային հաստատությունների մեծ մասը: Այս մասին է վկայում նաև թուրքական կառավարության կողմից Մարզվանից վտարված բողոքական քարոզիչ Ջորջ Ֆիլյանր, ով, վկայակոչելով մուսուլման մի սպայի, գրում է, որ «Խարբերդ քաղաքի Վերին թաղի գրիգորյանների (լուսավորչականների) ու միսիո­ներների դպրոցներր, եկեղեցիներն ու տները հրկիզվել էին թնդանոթների միջոցով»: Ի դեպ, ավերածություններից զերծ չեն մնացել անգամ միսիոներական մշակութային հաստատությունները, որոնք ևս մեծ թիվ են կազմել:

Այսպիսով, կանոնավոր զորքերի այսչափ գործուն մասնակցությունը հայկական մշակութային հաստատությունների կողոպտմանն ու ավերմանը, նրանց գործողությունների բացարձակ ազատությունն ու անպատժելիությունը ևս մեկ անգամ անուղղակիորեն փաս­տում են այդ գործընթացի կազմակերպումն ու իրագործումը պետական քաղաքականութ­յան մակարդակովԿոտորածների րնթացքում հայկական վանքերն ու եկեղեցիները հաճախ օգտագործ­վել են որպես հավաքատեղի սպանության, կանանց անարգման կամ ողջակիզման հա­մար: Հայկական հոգևոր հաստատությունների պղծման այս եղանակը, թերևս, մահմեդա­կան մոլեռանդության այն բազմաբնույթ դրսևորումներից է, որն ուղեկցվել է 1894-96թթ. կոտորածների ողջ ընթացքում: Ավելին, հուշարձանի պղծումն ու ոչնչացումը նման եղանակով ոճրագործների կողմից դիտվել են որպես խորհրդանշական զոհաբերության գոր­ծողություն, որը կոչված է խորագույն անարգանք հասցնել զոհ էթնիկ հանրության հոգևոր զգացումներին և ավանդույթներին: Ասվածի վաո ապացույցը, թերևս, Ուրֆայի (Հալեպի նահանգ) Մայր տաճարի հրկիզումն է: Ականատեսներից մեկի վկայությամբ 1895թ. դեկտեմբերի 29-ի կեսօրին Ուրֆայում թուրքերը, խմբվելով Մայր տաճարի աոջև, որտեղ ապաստանել էր շուրջ 3.000 հայ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, կոտրում են եկեղեցու դուռը, ներս խուժում, սակայն տեսնելով, որ շատ ժամանակ կկորցնեն հայերին մեկ աո մեկ սպանելու համար, եկեղեցու բակում դրված 50 արկղ նավթը լցնում են Մայր տաճարի վրա՝ հրի ճարակ դարձնելով այն, միաժամանակ ողջակիզելով այնտեղ ապաս­տանած բնակչությանր: Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոս Ջ. Հ. Ֆիցմորիսի՝ Կ. Պոլսում Անգլիայի դեսպան Ֆիփպ Քերիին հղած՝ 1896թ. մարտի 16-ի թվակիր պաշտոնական տեղեկագրում Ուրֆայի եկեղեցու հրկիզումը որակվում է որ­պես. «արարք մը որ իր հրէշային բարբարոսութեամբ անգերազանցելի կը մնայ վերջին հայկական կոտորածներու սարսափներէն որեւէ մէկէն, և որուն նման քանի մը դէպքեր հազիւ կարելի է գտնել պատմութեան տարեգրութեանց մէջ... անոնք կր կողոպտեն եկե­ղեցւոյ գանձը, խորանները եւ զարդերր, 4,000 թրքական ոսկի արժէքով, կը քանդեն ու կր փճացնեն նկարներն ու նշխարները»:  Ի դեպ, համիդյան, ապա նաև 1909թ. Ադանայի ու հարակից շրջանների կոտորածնե­րի րնթացքում մարդկանց զանգվածային ողջակիզման նմանօրինակ դեպքերն են հիմք ստեղծել, որպեսզի ամերիկյան ու արևմտյան հրապարակումներում շրջանառության մեջ դրվի «Հոլոքոստ» բառեզրը՝ որպես բնորոշիչ նորագույն ժամանակների զանգվածային կոտորածներիՆույն սկզբունքով են ոչնչացվել նաև Բուզսու գյուղի (Խարբերդի նահանգ) եկեղե­ցին, Դիարբեքիր քաղաքին ամենամոտր գտնվող Ալի-Փունար գյուղի Ս. Աստվածածին և Գըթրպիլի Ս. Թումայի եկեղեցիները: Վերջինիս պարագայում, սակայն, թուրքերը, չկարողանալով կոտրել եկեղեցու դուռր, բարձրացել են տանիք, քանդել այն՝ ցած նետելով այրվող գերանները: Մեկ այլ դեպքում՝ Տալվորիկ գյուղի (Սասունի գավառակ) բնակ­չության՝ 1894թ. կոտորածի ժամանակ, թուրքերը, հավաքելով 600 կին, լցրել են եկեղեցին, նրանցից հիսունին՝ առավել գեղեցիկներին, առանձնացրել են, մյուսներին՝ թողել զորքերի ու քրդերի քմահաճույքին: Կանանց անարգելուց հետո կոտորել են, իսկ եկեղեցին քանդել հրանոթի կրակոց ներովԱտելության ու մոլեռանդության դրսևորումներն առանձնակի ընդգծված են եղել հա­յերի հոգևոր հաստատությունները պղծելու և ավերածությունների ենթարկելու թուր­քական վարքագծում, որը հաճախ դրսևորվել է կոնկրետ խորհրդանշական գործողութ­յուններով, ինչպիսիք են օրինակ՝ խաչի ու զանգի տապալումը, եկեղեցական, սրբազան իրերի պղծումը և այլն: Դրանով իսկ թուրքերր ցանկացել են ավելի նսեմացնել թիրախ դարձած Էթնիկ հանրության դավանական զգացումները: Նմանօրինակ գործողություն­ների ուղեկցությամբ 1895թ. ընթացքում ավերվել են հայկական բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Հուսեյնիկում (Խարբերդի նահանգ) ոճրագործները, իջեցնելով հայկական եկեղեցու զանգը, գլորելով այն տարել են գետափ ու նետել ջուրը: Մալաթիա քաղաքի յոթ եկեղեցիներն ամայացրել են ու ավերել՝ ավետարաններն ու մյուս սուրբ գրքերը պա­տառոտելուց և խորաններր պղծելուց հետո Գուրլե գյուղում (Իզմիթի գավառակ) բաշիբոզուկներր լցվել են եկեղեցի, ավերածություններ արել, ավետարանի կազմի վրայից պոկել են արծաթյա խաչը, ավետարանը նետել արտաքնոց: Լուսոնք և Ալմեդքա գյու­ղերի (Էրզրումի նահանգ, Բաբերդի գավառ) եկեղեցիները կողոպտելուց հետո դրանք պղծել են «աղտեղութիւններով»: Համընդհանուր ավերումից ու պղծումից զերծ չեն մնացել նաև հայկական գերեզմանոցները: Շատ դեպքերում ոճրագործներր, եկեղեցա­կան հագուստներ հագնելով, նմանակման միջոցով փորձել են ծաղրել քրիստոնեական հավատքն ու եկեղեցու խորհուրդը: Ուրֆայի Մայր տաճարի ավերումն ուղեկցվել է քրիստոնյաներին ու հայ հոգևորականությանն ուղղված բացահայտ ծաղրանքներով ու հայհոյանքներով: Ականատեսներից մեկի վկայությամբ, «ոմանք սրբազան անօթնե­րու մէջ կապականեն և ոմանք եկեղեցական զգեստները ծաղր ու ծանակ կընեն...Մին Կենաց փայտի խաչատուփը և սուրբ միւռոնի ոսկեայ աղաւնին կը գրպանէ, և միւսը եպիսկոպոսական թագը հագած միմոսութիւններ կընէ: Ոմանք խաչերը ոտքով կը փշրեն և այլք քահանայական սաղաւարտները և զգեստները հագած ծաղրածութիւններ կը­նեն»:Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, միսիոներ Ցոհաննես Լեփսիոաը, ով 1896թ. գարնանը շրջել է Փոքր Ասիայում և վկայություններ հավաքել կոտորածների ականատեսներից, գրում է. «Երզնկայի մեջ հայ կաթոլիկ եկեղեցին հասարակաց ճեմիշի (արտաքնոցի) վերածեցին: Հիւսնիմանսուրի մեջ եկեղեցին փլուեցաւ և սկիհը ճեմիշ նետեցին, ժանտարմները ծիսական հանդերձները հագան և հայհոյութխններով պատարագը ծաղրեցին»: Հաճախ հոգեոր հաստատությունը պղծելուց հետո գազազած ամբոխը ոչնչացրել  նաև բազմադարյան վանքերի ու եկեղեցիների սրբապատկերները, զարդաքանդակներս ու խաչքարերը, հրկիզել ազգային հաստատություններր: 1895թ. միայն Բաբերդում ու շրջակայքում կողոպտվել ու հրկիզվել է 36 եկեղեցի, Երզնկայի գավառում՝ 12 վանք, Սպարկերտում հիմնահատակ ավերվել են բոլոր եկեղեցիներն ու վանքերը, իսկ դրանց մ|ւ մասը վերափոխվել է մզկիթի:1894-96թթ. կոտորածների ու ավերածությունների քաղաքականությունը թեև ուղղված է եղել հիմնականում հայերի դեմ, այդուհանդերձ դրանից զերծ չեն մնացել նաե ասորիներս ու նրանց ազգային հաստատությունները: 1898թ. Վանի ռուսական փոխհյուպատոս վլ. Մաեսկին, վկայակոչելով նեստորական ասորի վերապրածներից մեկի՝ մելիք Աբդիշո][ւ պատմածը, գրում է, որ 1896թ. կոտորածների ժամանակ ասորիները Աս մեծ կորուստներ են ունեցել, ե որ բազմաթիվ շինությունների հետ մեկտեղ քարուքանդ են արվել նաե ասո­րական եկեղեցիները: Համիդյսւն կոտորածների ընթացքում հայկական վանքերի ու եկեղեցիների ոչնչացման առավել հաճախ և կրկնվող եղանակներից է եղել նաե դրանց փոխակերպումը մզկիթնե­րի: Հուշարձանների ոչնչացման այս եղանակը դարձյալ ուղեկցվել է ծիսական-կրոնական արարողակարգային այնպիսի տարրերով, ինչպիսիք են՝ մուսուլման հոգևորական)] կողմից խաչի ու զանգի տապալումը և ազանի կոչը զանգակատնից, հայ հոգևորականի բռնի ու հրապարակայնորեն մուսուլմանացնելը և այլն: Հարկ է նշել, որ այլատյացությաէ նմանատիպ դրսևորումները հաճախ խրախուսվել կամ ուղղորդվել են հենց թուրք պաշ­տոնյաների կողմից, ովքեր, թերևս, իրենց վարքագծով փորձել են օրինակ ծառայել մահ­մեդական զանգվածների համար: Այսպես, Ուրֆայի կոտորածի կազմակերպիչներից մեկր Հուսեյն փաշան, ով բազմիցս երդվել Էր, որ եկեղեցին գրավելուն պես ազանի կոչն այնտեղ պետք Է հնչեցնի, 1895թ. դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան՝ հարձակումից առաջ, անձամբ Է եկել եկեղեցի՝ արարողությանը ներկա գտնվելու ցանկությամբ:Հայերի ու նրանց ազգային-մշակութային հաստատությունների հանդեպ կույր ատե­լության համատարած երևույթի հետ մեկտեղ եղել են նաև բացառություններ: Համիդյաէ կոտորածների տարիներին, ի տարբերություն Վանի շրջակա գյուղերի սրբավայրերի որոնց մեծ մասը հրկիզվել է ու ավերվել, բուն քաղաքը (թե՛ բնակչությունը և թե' շինութ­յունները) համեմատաբար քիչ է տուժել՝ շնորհիվ չերքեզ հազարապետ էմին բեկի: Նույն կերպ և Մոկսի գավառապետ Մահմուդ-զադե-Բեյդուլլահ-բեյը, ով կոտորածի սկզբին բսւ- ցակայել էր Մոկսից, Վանից շտապ վերադարձել է ու կանխել տեղի հայության կոտորած­ներն ու ավերածություններ: Ուչքիլիսեի (գյուղ Բայազեսփ գավառում) Ս. Հովհաննու վանքն ու շրջակա գյուղերն ավերումից խուսափել են շնորհիվ հայդարանցի Մուստաֆա բեկի, որին օգնել են Միրվա և Նադի աղաները: 1895-96թթ. շնորհիվ մի ազդեցիկ թուր­քի՝ Զապիթա Մեմուրուի, ջարդերից ու ավերածություններից խուսափել է նաև Չմշկածագ քաղաքր (Խարբերդի նահանգ), թեև քրդերին հաջողվել է թալանել ու ավերել դրա շրջա­կա գյուղերի հայերին պատկանող տներն ու եկեղեցիները (առավել մեծ վնասներ են կրել Միատուն, Մոտնա, Բասաբուն, Բեդրեթիլ գյուղերը):  Այսպիսով, չնայած վերը նշված ազդեցիկ դեմքերի միջամտություններին, այնուամե­նայնիվ, 1894-96թթ. թե' Վանի և թե' հատկապես Խարբերդի նահանգներում հայկական մշակութային արժեքների կորուստը զգալի է եղել: Ըստ սկզբնաղբյուրներից մեկի՝ Վանի նահանգի միայն ութ շրջաններում հաշվել են 125 կողոպտված, ավերված եկեղեցիներ ու վանքեր: Ինչ վերաբերում է Խարբերդին, ապա թալանն ու ավերածությունները ներառել են նահանգի գրեթե բոլոր բնակավայրերը: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին ուղղված 1895թ. դեկտեմբերի 14-ի թվակիր մի նամակից տեղեկանում ենք, որ Խարբերդի վիլայե­թում կոտորածն սկսվել է հին տոմարով հոկտեմբերի 10-ին Բերդակ գյուղի (Չարսանջա- կի գավառ) վրա տեղի ունեցած հարձակումով և տարածվել շրջակա գյուղերում, գրեթե ամենուր ազգային հաստատությունները՝ վանքերր, եկեղեցիները, պղծվել են ու հրկիզվել, իսկ քահանաներն ու ուսուցիչներր կոտորվել են առանձնակի դաժանությամբ: 1895թ. Խարբերդի կոտորածից զերծ մնացած եզակի բնակավայրերից էր Ակն քաղաքը: Սակայն արդեն 1896թ. սեպտեմբերին այն ավերելու համար Երզնկայից զորք է բերվել: Վերին թաղը, որը զուտ հայաբնակ էր, ամբողջովին ավերվել է, այդ թվում և Ս. Աստվածածին եկեղեցին: Ըստ Բփսի հաղորդման՝ միայն 1895թ. հոկտեմբերի ջարդերից հետո Խար­բերդի նահանգի բնակավայրերում հաշվվել է 211 ավերված եկեղեցի, վանք ու դպրոց, որոնցից 108-ր՝ Խարբ երդ քաղաքում և շրջակա 59 գյուղերում, 19-ը Արաբկիրում և շրջա­կա գյուղերում, 38-ը՝ Ակնում և շրջակայքում, 6-ը՝ Կապան-Մադենի գավառակում, 13-ը՝ Մալաթիայում և շրջակայքում, 27-ը՝ Դերսիմի գավառում: Հայր Շարմետանի հաղորդած տվյալների համաձայն՝ Խարբերդի թեմի շուրջ 60 գյուղերում 1896թ. փետրվարի դրութ­յամբ գործող որևէ հոգևոր կամ ուսումնական հաստատություն չի եղել: 1894-1896թթ. տեղի ունեցած հայկական մշակութային արժեքների ոչնչացումը նե­րառել է նաև հարյուրավոր ձեռագրատներ ու գրապահոցներ, որոնք պարունակել են հնագույն ձեռագրամատյանների եզակի նմուշներ: Անշուշտ, համիդյան կոտորածների հետևանքով հայկական ձեռագրական կորստի անգամ մոտավոր պատկերր ստանալու գրեթե անհնար է: Պատճառը մի կողմից՝ կոտորածներին նախորդող տարիներին նկարագրող տեղեկագրերին ու զեկուցագրերին, ապա դրանք ավելի հաճաիւ լուսաբանում են մարդկային կորուստները՝ մասամբ անդրադառնալով մշակութային հաստատությունների ոչնչացմանը, սրբավայրերի պղծմանը, երբեմն նաև ձեռագրե­րի ոչնչացման եղանակներին: Այդուհանդերձ, հաշվի առնելով համիդյան կոտորածնե­րի ընթացքում կողոպտված ու հրկիզված վանքերի ու եկեղեցիների մեծ թվաքանակ ու այն հանգամանքը, որ այդ տարիներին չի եղել կրոնական որևէ հաստատություն, որում նվազագույնը 10 կամ ավելի հնագույն ձեռագրերի նմուշներ չպահվեին, կարևոր է ընդամենը մոտավոր պատկերացում կազմել մշակութային այդ արժեքների ոչնչաց­ման ծավալների մասին: Այս հարցում մեզ օգնության են գափս կոտորածների ակա­նատեսների հուշագրություններն ու տեղեկագրերը, որոնցում եզակի վկայություններ կան առանձին ձեռագրապահոցների կամ գրադարանների ոչնչացման մասին: Այսպես, 1895թ. Ուրֆայի Մայր տաճարի հրկիզումից առաջ թուրքերն ամբողջովին կողոպտէ) են ու ոչնչացրել նաև եկեղեցու գրապահոցը: Խիզանի (Բիթլիսի նահանգ) Ս. Խաչ վանքում ապաստանած հայերից միակ վերապրողը եղել է շուրջ 1.000 հնատիպ գրքեր ու ձեռագրեր պարունակող գրապահոցի ոչնչացման ականատեսը: 1895թ. թուրքերր Մարաշի Ս. Գևորգ եկեղեցու հրկիզման ժամանակ ոչնչացրել են նաև եկեղեցուն կից խցում պահվող մագաղաթյա ստվար հատորները, որոնք Հայսմավուրք, ժամագիրք ե եկեղեցական գրչագիր այլ մատյաններ են եղել: 1895թ. մեծ կորուստներ է կրել նսւե Վարագավանքի գրապահոց-թանգարանը: Այսպիսով, այսօրինակ եզակի վկայությունները, թեև թույլ չեն տափս մեզ ամբողջա­կան պատկերացում կազմել տվյալ ձեռագրատանը կամ թանգարանում պահվող ձեռագ­րերի քանակի ու դրանց ոչնչացման իրական ծավալների մասին, այդուհանդերձ փաս­տում են, որ համիդյան կոտորածների տարիներին հայկական մշակութային այլ արժեք­ների հետ զուգահեռ տեղի է ունեցել նաև ձեռագրական ժառանգության զանգվածային ոչնչացում:

Ինչպես արդեն նշվել է, հայկական եկեղեցիներն ու վանքերը միայն աղոթատեղիներ չեն եղել, եկեղեցու շուրջն է ձևավորվել արևմտահայ հոգևոր-մշակութային կյանքը, քա­ղաքական պայմանների բերումով եկեղեցուն կից և նրա հովանու ներքո են հիմնվել արև­մտահայ առաջին կրթօջախները: Այս իմաստով կրթական հաստատությունները ես կդի- տարկենք որպես հայկական մշակութային արժեքների բաղադրիչ մաս:

1894-96թթ. համիդյան կոտորածները լրջորեն խաթարեցին նաև արևմտահայ կրթած շակութային կյանքի զարգացման բնականոն ընթացքը: 1895թ. կառավարության հրա- մանով գրեթե բոլոր նահանգներում հայկական դպրոցները փակվեցին և ավեփ քան մեկ տարի դադարեցին գործել: Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյսւնի պահանջով Տրապիզոնի տեր Ղևոնդ քահանայի կողմից 1896թ. կազմված տեղեկագրում մասնավո­րապես նշվում է. «Տրապիզոնի արեւելեան գիւղերը, որոնք կրթական մեծ յառաջդիմու- թիւն ունէին, այժմ միայն 2 դպրոց եւ 2 ուսուցիչ ունին 90 աշակերտներով: Արեւմտեան կողմի գիւղերու բոլոր դպրոցները գոց են»: 1894-96թթ. կողոպտվել, ավերվել ու հրկիզ­վել են հարյուրավոր կրթօջախներ65: Որոշ դեպքերում ժանդարմներն այրել են նաև վար­ժարաններին տրված արտոնագրերը՝ այդ կերպ փովին բացառելով տվյալ հաստատութ­յան գոյությունը66: Ի տարբերություն վանքերի ու եկեղեցիների՝ ազգային կրթօջախների կրած վնասներն ու ավերածություններն ամփոփող որևէ տեղեկագիր, անգամ գավառների կտրվածքով, մեզ չի հասել: Մ. Իզմիրլյանի արխիվից դուրս բերված տվյալները վերա­բերում են միայն հայ բողոքական վարժարաններին, որոնց համաձայն՝ ավերվել է ութ, հրկիզվել՝ մեկ, զորանոցի վերածվել՝ մեկ վարժարան, մինչդեռ հայ լուսավորչական ու կաթոլիկ համայնքներին պատկանող կրթական հաստատությունների կրած կորուստներն ավեփ զգափ են եղել:

Այսպիսով, 1894-96թթ. հայկական մշակութային արժեքների ոչնչացման համիդյան քաղաքականությունը ներառել է Օսմանյան կայսրության 11 վարչական միավորներ, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթները (էրզրում, Վան, Բիթլիս, Ավազ, Խարբերդ, Դիարբեքիր, Տրապիզոն, Հալեպ, Ադանա, Իզմիթ, Անգորա): 1896-1907թթ. Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, 1895թ. կոտորածների րնթացքը բաժանելով երեք ուղղությունների՝ 1. Տրապիզոնից Գյումուշխանե, Բաբերդ, Դերջան, Կարին, Բասեն, Բայազեդ, Քղի, Կամախ, Երզնկա, Արճեշ, Այջավազ, Վան, Շաւոախ, Կարճկան, Աղերդ, Բաղեշ, Խիզան, Մուշ, Աասուն 2. Աամսոնից Ամասիա, Մարզվան, Եվդոկիա, Աեբասաիա, Նիկոպոփս, Զիլե, Կեսարիա, Խարբերդ, Ակն, Արաբկիր, Եդեսիա, Պիրեջիկ, Աևերեկ, Բալու, Դիարբեքիր, 3. Կիփկիո թեմ՝ Կյուրին Ալպսւոան, Հաճն, Գերմանիկ, Մեփաինե, Ադանա, Տարսոն, Մերսին, Չոքմարզվան, Եէնիջեքալե, Այն- թափ, Բերիւս, Իսկենդերուն, Անսփոք, գրում է, որ նշված թեմերը և քաղաքների շուրջը գտնվող գյուղերից և ոչ մեկը չի խուսափել արհավիրքից և միաժամանակ մանրամաս­նում է. «Այդ սահմաններու մէջ վանք չէ եղած, որ անձեռնմխելի մնացած ըլլայ, եկեղեցի չէ մնացած, որ կա՛մ քանդուած կա՛մ պղծուած կամ մզկիթի փոխարկուած չըլլայ, եկեղեցւոյ զարդ եւ սպաս բոլորովին անհետացած է, եկեղեցական պաշտամունք իսպառ դադարած են, քահանայական դասակարգէն կէսէն ավեփն սպանուած և մնացածն ալ կրօնափոխու- թեամբ ազատած է»:

Ավեփն, վերոնշյալ նահանգներում ավերածությունները հաճախ ներառել են ամբողջ թաղամասեր կամ գյուղեր: Ըստ ամերիկացի միսիոներ Ֆ. Գրինի վկայության՝ 1894-96թթ. կոտորածների արդյունքում 3.300 հայկական գյուղերից 2.500-ը ավերվեւ է: ՀսւմիդյաՕ կոտորածների հետևանքներն ամփոփող տեղեկագրերից ուշագրավ է հատկապես վիճա­կագրական եզակի աղյոաակր՝ կցված 1896թ. փետրվարին Բարձր դռանը ներկայացված «Վեց մեծ տերությունների դեսպանների կոլեկտիվ նոտային»: Այդ տվյալների համա­ձայն՝ կայսրության 11 վարչական միավորներում 1895թ. թալանվել ու ավերվել են 2493 բնակավայր, 570 եկեղեցի, 76 վանք, 328 քրիստոնեական եկեղեցի վերածվել է մզկի­թի, 191 հոգևորական ու քարոզիչ դաժանաբար սպանվել է, որից 12-ր՝ բարձրաստիճան հոգևորականներ: Թեև տեղեկագրում իրականությունն արտացոլված է մասնակիորեն, բացակայում է մասնավորապես ավերված հայկական կրթօջախների թվաքանակր, որոնք ևս զգալի թիվ են կազմել, այդուհանդերձ հնարավորություն է րնձեոում թալանի ու ավերա­ծությունների ծավալներր պատկերացնելու համար: Այս առումով կարևոր է նաև Կ. Պոլսյւ հայոց պատրիարք Մ. Իզմիրլյանի կազմած վիճակագրությունդ ըստ որի՝ նշված ժամա­նակահատվածում հայ լուսավորչական հուշարձաններից կողոպտվել են 791 եկեղեցի, 85 վանք, քանդվել՝ 157 եկեղեցի, 26 վանք, հրկիզվել՝ 50 եկեղեցի, 9 վանք, մզկիթի վերած­վել՝ 48 եկեղեցի, 10 վանք, հայ բողոքական ժողովարաններից քանդվել է 11-ը, հրկիզվել 19-ը, մզկիթի վերածվել 1-ը, զորանոցի՝ 1-ր, հայ կաթպիկ եկեղեցիներից կողոպտվել է 4-ը, ավերվել՝ 2-ր, մզկիթի վերածվել՝ 1-ր:

Այս ամենից հետո ժամանակի մայրաքաղաքի թերթերը, որպես պաշտոնական տեղե­կատվություն, գրել են, որ «բարձրագոյն իրադէով յանձնախումբ մը կազմւած է», որր պետք է հանգանակություն կազմակերպեր և հավաքված գումարով կառուցեր ու նորոգեր այն մզկիթները, որոնք վերջին շրջանում քանդվել էին ու վնասվել Անատոփայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Ի պատասխան այդ կեղծիքի՝ 1896թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքն իր «Թաքրիր»-ով Բարձր դռանը հայտնում էր, որ «այդ պաշտօնական ծա­նուցումը բոլորովին սխալ է: Քանդածներն ու վնասւածները հայոց սրբարաններն են, թավ 400-էն աւելի, իսկ մզկիթ ըլլալով, մէկ հատ միայն կայ, Արաբկիրի մէջ մզկիթ մը, որ հայոց թաղին կից ըլլալով, այրած է կրակի տրւած հայոց տուներուն հետ»: Պատրիարքարա­նի այս «Թաքրիրը», սակայն, մնացել է անպատասխան: Արաբկիր քաղաքի ընդհանուր հրդեհի ընթացքում միակ մզկիթի հրկիզման մասին վկայություն կա նաև 1897թ. «Հնչակ» թերթում հրապարակված՝ «Արաբկիրի անլուր կոտորածը» խորագրով տեղեկագրում, ըստ որի՝ քաղաքի հայկական երեք եկեղեցիները և բազմաթիվ դպրոցներ այրվել են, բացառութ­յամբ Մայր տաճարի և առաջնորդարանի, որոնք ամբողջովին կողոպտված են և կիսավեր «...քաղաքի շուկան ծայրէ իծայր այրուած է մէջտեդի մզկիթով մէկտեղ»:

Այսպիսով, 1894-96թթ. համիդյան կոտորածների րնթացքում իրագործված հայկա­կան մշակութային արժեքների զանգվածային ոչնչացումր, անկասկած, արևմտահայութ­յան բնաջնջման պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմել: Հայկական մշակութային արժեքներր թալանվելուց ու պղծվելուց հետո ավելի հաճախ ոչնչացվել են հրկիզումների, հատուկ այդ նպատակով բերված հրետանու միջոցով, մզկիթների փոխա­կերպման, պարզապես ավերածությունների իրագործման տարատեսակ եղանակներով:

 

Գրականության ցանկ՝

Ցեղասպանագիտական հանդես, տարի 2, համար՝է, 2014

 

 

 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am