Հոլոքոստ (The Holocaust - Ողջակիզում), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր՝ ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։ Օսմանյան կայսրության կողմից կատարված  հայերի ցեղասպանության հետ մեկտեղ, այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակներից մեկը։ Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։ 

Հրեաների դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

Գետո

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նացիստները գրավեցին հրեաների ստվար զբաղեցրած տարածքներ, ինչպիսիք են Լեհաստանը, Բալթյան երկրները, Ուկրաինան, Բելառուսը։ Խոշոր քաղաքներում (ավելի հազվադեպ ոչ խոշոր քաղաքներում) կառուցվում էին հրեական գետոներ, ուր քաղաքներից և արվարձաններից արտաքսվում էր հրեական ամբողջ հասարակարգը։
Խոշորագույն գետո ստեղծվել է Վարշավայում. այն ներառում էր 480 հզ. մարդ։ ԽՍՀՄ-ի տարածքում խոշորագույն գետոներ էին Լվովի գետոն (409 հզ. մարդ, գոյություն է ունեցել 1941 թ. մարտից մինչև 1943 թ. հունիսը) և Մինսկի գետոն (մոտ 100 մարդ, լուծարվել է 1943 թ. հոկտեմբերի 21-ին )։ Մինչ հրեաների զանգվածային բնաջնջման մասին որոշումը ընդունելը՝ գերմանացիները կիրառում էին «հրեական հարցի լուծման» հետևյալ սխեման. եվրոպական բնակչության կենտրոնացում քաղաքների խոշոր շրջաններում՝ գետոներում, ոչ հրեա բնակչության անջատում հրեականից՝ զատում, հրեաների լիակատար անջատում հասարակական կյանքից, գույքի բռնագրավում, տնտեսական կյանքի բոլոր բնագավառներից հրեաների անջատում, ծանր ֆիզիկական աշխատանքը դարձնել հրեաների միակ գոյատևման միջոց։Հոլոքոստ Մարտին Զանդբերգերը։

Գնդակահարություններ եղան Թալինում, Տարտուում և Պյարնուում։ 1942 թ. փետրվարյան դեպքերը Բեռլինում առիթ հանդիսացան, որ Էստոնիան դառնա առաջին և միակ եվրապական երկիրը «հրեաներից ազատ» (գերմ. «Judenfrei»)։ Բելառուսում հրեաների միայն փոքրամասնությունը կարողացավ տարհանվել քաղաքի խորքեր։ 1941 թ. հունիսին Բելոստոկում սպանվեցին հազարավոր հրեաներ։ Հինգ օրվա ընթացքում Մինսկում և նրա շրջակայքում բնակվող մոտ 80 հազար հրեաներ կենտրոնացվեցին գետոներում (ստեղծվել էին 1941 թ. հունիսի 20-ին)։ Մինչ ձմռան սկիզբը ավելի քան 50 հազար մարդ սպանվել էր։ Օկուպացման առաջին ամիսներին սպանվեց Վիտեբսկում, Գոմելում, Բոբրույսկում և Մոգիլյովում բնակվող հրեաների մեծամասնությունը։ Բելառուսյում և մյուս օկուպացված տարածքներում (հատկապես Սմոլենսկի շրջանում) ստեղծված քսաներեք գետոներից 12-ը լիկվիդացվին մինչև 1941 թ.-ի վերջը, իսկ հաջորդ վեցը՝ 1942 թ.-ի առաջին ամիսներին։

Արևմտյան Ուկրաինայում գերմանացիները և տեղի բնակչությունը ջարդը սկսեց 1941 թ. հունիսի վերջից հուլիսի սկիզբը ընկած ժամանակահատվածում։ Լվովում հունիսի 30-ից հուլիսի 3-ը սպանվեց չորս հազար հրեա, իսկ հուլիսի 25—27-ին՝ մոտ երկու հազար։ Լուցկը գրավելուց մի քանի օր անց այնտեղ սպանվեցին երկու հազար հրեաներ. քսանյոթ հազար հրեաներից ճիշտ քսանմեկ հազարը սպանվեց 1941 թ.-ի նոյեմբերին։ Կենտրոնական և Արևելյան Ուկրաինայի այն հրեաները, ովքեր չկարեցան տարհանվել մինչև գերմանացիների ժամանելը, ընկան նացիստների ձեռքը։ Գերմանական զորքերի ժամանումը արևելք և ԽՍՀՄ-ի հսկայական տարածքների զբաղեցումը նրանց կողմից հանգեցրին նրան, որ նացիստների ազդեցության տակ ընկան այն հրեաները, ովքեր կարողացել էին փախչել արևելյան երկրների շրջաններից մինչ պատերազմական գործունեությունների սկսվելը։ Ուկրաիանայում հրեական համայնքների մեծամասնությունը ոչնչացվեց առանց հետք թողնելու։ Ուկրաինայի՝ մինչպատերազմական շրջանում ապրող յոթանասուն հրեական կենտրոններից 43-ը ոչնչացվեցին 1941 թ.-ին, իսկ մնացածը՝ մինչև 1942 թ.-ի կեսը։

1941 թ. հոկտեմբերին Ղրիմում տեղի բնակչության ակտիվ օգնությամբ սպանվեցին մոտ հինգ հազար տեղի և մոտ 18 հազար արտագաղթած հրեաներ։ Լենինգրադյան և Նովգորոդյան շրջաններում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում հրեաների ոչնչացումը իրականացվում էր միանգամից տարածքը գրավելուց հետո։ Սակայն Կալուժիսկյան և Կալինինյան շրջաններում հակահարձակման շնորհիվ այդ տարածքներում չիրագործվեց հրեաների ամբողջական ոչնչացում։ Հրեաների սպանությունները Հարավային Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում սկսվեցին 1942 թ. ամռանը։ 1942 թ. օգոստոսի 11-ին հրեաների մասայական սպանություն տեղի ունեցավ Ռոստով-նա-Դոնույում։ Հրեաներին ոչնչացրին նաև հաջորդ օրերի ընթացքում և այդպես մինչև քաղաքի ազատագրումը։ Դոնի Ռոստովում երկրորդ օկուպացիայի ժամանակ հրեաների զոհերի թիվը, տարբեր մասնագետների կարծիքով, 15 000-ից 30 000 էր։
 
«Հրեական հարցի վերջնական լուծումը»
1941 թ. հունիսի 31-ին Հերման Գյորինգը ստորագրեց Ռեյնհարդ Հեյդրիխի՝ Կայսերական անվտանգության գլխավոր վարչության (գերմ. Reichssicherheitshauptamt) ղեկավար նշանակվելու հրամանը, ով էլ դարձավ «հրեական հարցը վերջնական լուծելու» պատասխանատու։1941 թ. հոկտեմբերին սկսվեց հրեաների տարհանումը Գերմանիայից Լեհաստանի, Բալթյան երկրների և Բելառուսի գետոներ։ 1942 թ. հունվարին Վանզեյսկյան կոնֆերանսում հաստատվեց «հրեական հարցի վերջնական լուծման» ծրագիրը։ Այս որոշումը չէր ազդարարվել, և քչերը, այդ թվում և ապագա զոհերը, կարող էին հավատալ, որ XX դարում կիրագործվի այսպիսի ոչնչացում։ Գերմանիայի, Ֆրանսիայի,Հոլանդիայի, Բելգիայի հրեաներին ուղարկում էին արևելք՝ Լեհաստանի և Բելառուսի ճամբարներ և գետոներ։ Լեհաստանում ստեղծվում էին մահվան ճամբարներ, որոնք հաշվարկված չէին բազմաթիվ մարդկանց բնակության համար, այլ նախատեսված էին նոր ժամանածների արագ ոչնչացման համար։ Մահվան առաջին ճամբարների (Հելմնո և Բելժեց) կառուցման վայրերը արդեն իսկ որոշված էին 1941 թ. հոկտեմբերին։ Լեհաստանի հրեաների ոչնչացումը անվանում են «Օպերացիա Ռեյնհարդ»՝ ի պատիվ 1942 թ. մայիսին Պրահայումսպանված Ռեյնհարդ Հեյդրիխի։
1941 թ. դեկտեմբերի սկզբին սկսեց գործել Հելմնոյի առաջին մահվան ճամբարը։ Այնտեղ հրեաներին սպանում էին ածխածնի օքսիդով փակ բեռնատար մեքենաներում։ 1942 թ. հուլիսին սկսվեցին մասայական տարհանումներ Վարշավայի գետոյից (ստեղծված գետոներից ամենամեծը) Տրեբլինկի մահվան ճամբար։ Մինչ 1942 թ. սեպտեմբերի 13-ը տարհանվեցին կամ մահացան գետոյում 300 հազար Վարշավայի հրեաներ։ Լոձ քաղաքի գետոյում պահվում էին մինչև 160 000 հրեաներ։ Այս գետոն ոչնչացվեց աստիճանաբար. տարհանման առաջին ալիքը դեպի Հելմնո իրականացվեց 1942 թ. հունվար-մայիս ամիսներին (Լոձի և Կալիշկսյան շրջանի գավառական քաղաքների 55 հազար հրեաներ), այնուհետև տարհանումների հաջորդ ալիքները Հելմնո և այլ ճամբարներ, իսկ 1944 թ. սեպտեմբերի 1-ին այն վերջնականապես լուծարվեց։ Լյուբլյանայի հրեական բնակչությունը ուղարկվեց Բելժեցի ոչնչացման ճամբար։ 1942 թ. մարտի 17- ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում մահվան ուղարկվեցին 37 հազար հրեաներ, իսկ չորս հազար հրեաներ, ովքեր չէին ուղարկվել, կենտրոնացվեցին Մայդան-Թաթարական գետոյում։ 1942 թ. մարտին Բելժեց քաղաք տեղափոխվեցին Լյուբլյանայի բոլոր հրեաները։ 1942 թ. մարտին Լվովից Բելժեց ուղարկվեցին մոտ 15 հազար հրեաներ, իսկ օգոստոսին՝ ևս 50 հազար։ 1942 թ. հունիսին և հոկտեմբերին հրեաների մեծամասնությունը Կրակովից տեղափոխվեց Բելժեց. 1943 թ. մարտին այնտեղ մնացած մոտ վեց հազար հրեաներ տեղափոխվեցին Պլաշուվ, իսկ մոտ երեք հազարը՝ Օսվենցիմ։
1942 թ. սեպտեմբերին Ռոդոմի, Կելցի, Չենստոխովի և Արևելյան Լեհաստանի այլ քաղաքների հրեաների մածամասնությունը ուղարկվեց Տրեբլինկա։ Ռադոմսկյան շրջանի 300 հազար հրեաներից 1942 թ. վերջին ողջ մնաց միայն 30 հազարը։ 1942 թ.-ին ոչնչացվեցին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հրեաների մեծամասնությունը և Արևմտյան Եվրոպայի հրեաների զգալի մասը։ 1943 թ. սովետական բանակի հարձակումը, Ստոլինինգրադյան ճակատամարտի դրության փոփոխությունը և Ռոմելի բանակի պարտությունը Էլ-Ալամեյնում հանգեցրին հրեաների նկատմամբ նացիստների կոտորածների տեմպի արագացման։ Սովետական բանակի արագ առաջխաղացումը արևմուտք ստիպեց էսէսներին լուծարել գետոները և աշխատանքային ճամբարները, վերացնել իրենց կատարած հանցագործության հետքեը։ Հատուկ ստորաբաժանումներ (գերմ. Sonderaktion 1005) մասայական գնդակահարությունների վայրերում զբաղվում էին դիակների այրմամբ։ Արագ կերպով լուծարվեցին Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի և Լիտվայիգետոները և ճամբարները։ Սկսվեց հրեաների մասայական տարհանում Իտալիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Սլովակիայից և Հունաստանից Օսվենցիմ, որը շարունակվեց մինչև 1944 թ.։ Հունգարիայում հրեաների ոչնչացումը սկսվեց այն բանից հետո, երբ սովետական բանակը գրավեց երկրի արևելյան շրջանները։

Պատերազմի ավարտը
Ըստ որոշ հետազոտողների՝ 1943-1945 թթ. հրեաների ոչնչացման ծրագիրը (մինչև 1945 թ. մայիսի Գերմանիայի հանձնումը) իրականացվեց երկու երրորդով։ 1943-1944 թթ. աշխատուժի պակասը և միաժամանակ միլիոնավոր մարդկանց անհիմն սպանությունները կասկածներ առաջացրին նացիստական վերնախավի մոտ «վերջնական լուծման» մոտեցման հարցերում։ 1943 թ. Հիմլերը ողջ մնացած հրեաներին պատերազմական գործողություններին ներգրավելու մասին հրաման արձակեց։ Պատերազմի վերջնին փուլում, երբ անխուսափելի էր Գերմանիայի պարտությունը, որոշ նացիստական կառավարիչներ փորձեցին օգտագործել հրեաներին՝ խաղաղ բանակցություններ վարելու համար, մինչդեռ մյուս ներկայացուցիչները (հատկապես Հիտլերը) շարունակում էին պահանջել ողջ մնացած հրեաների ամբողջական ոչնչացում։ Շտուրմբանֆյուրեր Դիտեր Վիսլիցենին Նյուրնբերգյան պրեցեսում պնդեց, որ 1945 թ. փետրվարին Ադոլֆ Էյխմանը տեղեկացրել է իրեն, որ սպանված հրեաների թիվը մոտ 5 միլիոն է։
«Այստեղ ձեզ հետ խոսում եմ բացարձակապես անկեղծ… Միմյանց հետ մենք կխոսենք բացեիբաց, ինչը երբեք չենք անի հրապարակային… Նկատի ունեմ հրեաների արտաքսումը, հրեաների ոչնչացումը… Այստեղ ներկա գտվողներից քչերը գիտեն, թե ինչ է դիակների կույտը, հարյուր, հիսուն, հազար դիակների կույտը… Դիմանալ այդ ամեն ինչին և պահպանել պարկեշտություն… Սա մեր կյանքի մի պատմություն է, որը երբեք չի գրվել և չի էլ գրվի» [Հայնրիխ Հիմլերի ճառից. Պոզնան, 1943 թ. հոկտեմբերի 4 ։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am