ՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք. Հայր Աբրահամ (1865, Ջալալօղլի-1933, Բեյրութ), պետական, հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, 1885-ից ուսանել Մոսկվայի Պետրովսկու գյուղատնտ. ակադեմիայում: Ուսանողական ելույթներին մասնակցելու համար 1890-ին ձերբակալվել է և աքսորվել Թիֆլիս: Այստեղ հիմնադրել է Հայ գյուղատնտեսական ընկերությունը, խմբագրել «Գյուղատնտես» պարբերականը: Ունեցել է ազգային բեղուն հասարակական և կուսակցական գործունեություն: 1909-ին ձերբակալվել է «Դաշնակցության գործով», 1912-ին ազատվել բանտից: 1914-ին ընտրվել է Ազգային բյուրոյի անդամ, ավելի ուշ՝ Ոուսաստանի սահմանադիր ժողովի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ, եղել է խնամատարության և պարենավորման նախարար, այնուհետև՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ: 1920-ի դեկտեմբերին բոլշևիկները ձերբակալել են Սահակյանին, ազատվել է Փետր. հակախորհրդ. ապստամբության ժամանակ: Տարագրվել է Պարսկաստան, ապա՝ Լիբանան:


Գրականության ցանկ՝

հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am