![]() |
Հելեն Պալոյանի կյանքը Հայաստանում անցել է մանկատանը: Պալոյանը (հետագայում Խերդիյան) թափառում էր փողոցներում` սնունդ և ապաստան աղերսելով: Նա ականատես է եղել, թե ինչպես Օսմանյան զորքերը ներխուժեցին իր գյուղը, տեղահանեցին բնիկներին հենց 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնից առաջ: Այդ ջարդերի ժամանակ նա ապաստանեց եկեղեցում, բայց փախավ այնտեղից, երբ պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստվում են հրկիզել այն: Ի վերջո Պալոյանը ապաստան է գտնում մանկատանը, իսկ հետագայում նրա զարմիկը գտնում է նրան և բերում Ռեյսին, Վիսկոնսին 1920 թվականի կեսերին: 1906 թվականին ծնված Պալոյանը չի հիշում, թե ինչպես մահացան իր ծնողները: Մնալով միայնակ՝ Պալոյանը ապրում էր փողոցում մինչև մանկատնից մի կին փրկում է նրան: Մանկատանը նա մնում է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջը: Ապա մանկատունը տեղափոխվում է տարբեր երկրներ՝ Սիրիա, Լիբանան: Երբ Պալոյանի ամերիկացի զարմիկը՝ Ջակոբ Հարդին տեղեկանում է, որ նա ապրում է Հունաստանում, որոշում է նրան ետ տանել ԱՄՆ: Այդ նպատակով Պալոյանն ամուսնանում է Չիկագոյից ծագումով հայ Զադիգի հետ, որպեսզի ավելի դյուրին դառնար մուտքը ԱՄՆ: Այն հարցին, թե ինչն է նպաստում նրա երկարացությանը Պալոյանի թոռնիկը՝ Մարիան Աճեմյանը պատասխանեց.- «Նա ուղղակի օրհնված է…ունի ուժեղ միտք ու ոգի, նա սիրում էր կյանքը և օգնել մարդկանց…»: Կիրակի օրը Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայկական եկեղեցին ուժի հաստատակամության և Աստծո հանդեպ ունեցած հավատի համար պարգևատրեց 107-ամյա կնոջը, ով համարվում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ականատեսներից և վերապրածներից մեկը: Աղբյուրը՝ ՞chicagotribune.com՞
|