Հունիսի 4-ին ժամը 11:00-ին ԵՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, Ալ.Մանուկյան 1) տեղի կունենա  ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբկազմակերպվա «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական  գործընթացների համատեքստում» հանրապետական գիտաժողով: Գիտաժողովի ժամանակ իրենց զեկույցներով հանդես կգան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի,  ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի  ներկայացուցիչները:

 

 ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ