Նորություններ
Տպել

 «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» խորագրով գիտաժողովի երկրորդ օրը  անցկացվեց «Հայոց ցեղասպանություն. հիշողության պահպանման հրամայականը» թեմային վերաբերող զեկույցներով ու քննարկումներով:ՀՀ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը  իր զեկույցում անդրադարձավ ցեղասպանության հիշողության ուսումնասիրության հիմնախնդիրներին Հոլոքոստի պատմագրության լույսի ներքո: Նա համեմատեց Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի որոշ հարցեր: Մասնավորապես նա նշեց, որ, եթե Հոլոքոստի  դեպքում հանցագործները չէին առաջարկում հրեաներին կրոնափոխ լինել և այդպիսով փրկել իրենց կյանքը, ապա հայերի դեպքում առաջարկում էին կրոնափոխության միջոցով փրկվել:

«Հետազոտողները Հոլոքոստի հիմքում դնում են ոչ թե էթնիկ խնդիրները, այլ հանցագործությունը, իսկ հայերի դեպքում հանցագործների էթնիկ պատկանելությունն է շեշտվում»,- ասաց Հարություն Մարությանը՝ ավելացնելով, որ քանի դեռ ցեղասպանության փաստը ճանաչված չէ իրավահաջորդների կողմից, այս հարցը մշտապես լինելու է էթնիկական, ոչ թե գաղափարական դաշտում. հայերը մշտապես<<Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին>> խորագրով գիտաժողովի երկրորդ օրը:  դիտարկելու են թուրքերին՝ որպես թշնամի:
Գիտաժողովի որոշ մասնակիցներ ընդհանրապես դեմ էին Հայոց ցեղասպանությունը հրեական Հոլոքոստի հետ համեմատելուն՝ նշելով, որ դրանք բոլորովին տարբեր են, թեև երկուսն էլ ցեղասպանություն են:
Ներկայացվեց նաև սփյուռքահայ կամավորների ջանքերով  ստեղծված www.houshamadyan.org կայքը, որի նպատակն է ներկայացնել Օսմանյան կայսրության տարածքում ապրած հայերի կենցաղը, կյանքը տարբեր իրերի միջոցով:
«Ընտանեկան արխիվը այն վայրն է, որտեղ կարելի է գտնել շատ արժեքավոր նյութեր, որոնք տեղակայված են հուշամատյանում: Դրանք հավաքական, համահայկական հիշողության իրեր են և վերականգնում են ոչնչացման ենթարկված ժողովրդի հիշողությունը»,- ասաց կայքի հեղինակ Վահե Թաշճեանը:
Քննարկվեցին նաև տարբեր տարիքային մակարդակներում ցեղասպանության դասավանդման հարցերը, փոխհատուցման և թուրքական քարոզչությանը հակազդելու միջոցների հարցը, ինչպես նաև ներկայումս Արևմտյան Հայաստանում մեծ թվով հայկական հուշարձանների ոչնչացման խնդիրը: «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ Սամվել Կարապետյանի խոսքով, Ցեղասպանության մասին հուշարձանները ևս նպաստում են ցեղասպանության որոշ դրվագների լուսաբանմանը:
Իրավական տեսանկյունից հարցին անդրադարձավ  ՀՀ սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը: Նա անդրադարձավ Նյուրնբերգյան դատավարության էությանը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգին, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության մասին կոնվենցիային՝ հիշեցնելով հայտնի իրավագետ, «ցեղասպանություն» տերմինի և կոնվենցիայի հեղինակ Ռաֆաել Լեմկինի մասին: Վերջինս CBS հեռուստաընկերությանը տված իր հայտնի հարցազրույցում նշել է, որ այն, ինչ պատահեց հայերի հետ, ցեղասպանություն էր: Վ. Վարդանյանը նշեց, որ պառլամենտական ճանաչման ռեսուրսը խիստ սահմանափակ է և սիմվոլիկ բնույթ է կրում: Դրա փոխարեն նա առաջարկում է դատական գործերի նախադեպեր ստեղծել . քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որպեսզի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մերժման համար  դատական պատասխանատվություն իրականացվի, որը, նրա կարծիքով, ավելի արդյունավետ է:  Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դիմել Հաագայի միջազգային դատարան՝ դիտարկելով Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համատեքստում: Նա նաև առաջարկեց ստեղծել Հայոց ցեղասպանության իրավական խնդիրներով զբաղվող պետական մարմին:
Գիտաժողովին ներկա էր նաև թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտման <<Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին>> խորագրով գիտաժողովի երկրորդ օրը:  Ռագըփ Զարաքօլուն: Նա ներկայացրեց  վիճակագրական տվյալներ Google–ի թուրքական տիրույթում թեմատիկ նյութերի փնտրման հետ կապված, որոնք ցույց են տալիս, որ հակահայկական, Թուրքիայի պաշտոնական տեսակետը ներկայացնող նյութերը ավելի շատ են:
«Հատկապես թուրքական ինտելեկտուալ շրջանակում մարդիկ հոգնել են պատմության մասին պաշտոնական տեսակետը լսելուց և ձգտում են այլընտրանքային, ճշմարիտ պատմության հետ ծանոթանալ»,- ասաց Ռագըփ Զարաքօլուն:
Մասնակիցները հույս հայտնեցին, որ  գիտաժողովը առիթ կհանդիսանա քննարկումների շարք սկսելու համար: Ձևավորվեցին աշխատանքային խմբեր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ռազմավարության մշակման և ձեռնարկվող քայլերի համակարգման համար:
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am